ՀԱՄԱՍ-ը մեղմացրել է իր հակահրեական շեշտադրումները

Պաղեստինյան ՀԱՄԱՍ խմբավորումը մշակել է իր քաղաքականության նոր գլխավոր սկզբունքներ, որոնցում ավելի մեղմացել են հակահրեական շեշտադրումները և ավելի կոմպրոմիսային են: 

Հրապարակված փաստաթղթում 46 կետով ներկայացված են կազմակերպության նպատակները, արաբա-իսրայելական խնդրի շուրջ իրենց մոտեցումները և սկզբունքները:

Նոր փաստաթղթի առաջին կետով հաստատվում է, որ ՀԱՄԱՍ-ը պաղեստինյան շարժում է, որի նպատակը «Պաղեստինի ազատագրումը և հակասիոնական պայքարն է»:

Ի տարբերություն նոր փաստաթղթի՝ կազմակերպության 1988 թ-ի սկզբունքների և գործողությունների մասին փաստաթղթում ՀԱՄԱՍ-ը հանդես էր գալիս որպես «Մուսուլման եղբայրներ» կազմակերպության ճյուղերից մեկը:

Այս առիթով ՀԱՄԱՍ-ը իր թվիթթերի միկլոբլոգում հայտնել էր, որ ՀԱՄԱՍ-ը կիսում է «Մուսուլման եղբայրների» գաղափարները, սակայն նա լիովին անկախ պաղեստինյան կազմակերպություն է:

«Մուսուլման եղբայրներից» իրենց անկախության ամրագրումը կարող  է ուղղված լինել Եգիպտոսի հետ հարաբերությունների սերտացմանը, քանի որ 2013-ի հուլիսի 3-ին Եգիպտոսում իշխանությունից հեռացվել էր «Մուսուլման եղբայրների» ներկայացուցիչ նախագահ Մուհամմեդ Մուրսիին:

Նոր սկզբունքներով ՀԱՄԱՍ-ը մեղմացրել է նաև հակահրեական շեշտադրումները: Նոր փաստաթղթի 16-րդ կետում նշվում է, որ ՀԱՄԱՍ-ի հակամարտությունը ոչ թե հրեաների հետ է, այլ «սիոնիստական» ծրագրի:

Ի տարբերություն նոր փաստաթղթի՝ կազմակերպության 1988 թ-ի սկզբունքների և գործողությունների մասին փաստաթղթի 28-րդ հոդվածում ՀԱՄԱՍ-ը թշնամի էր համարում նաև հրեաներին:

Նոր փաստաթղթում ՀԱՄԱՍ-ը կոմպրոմիսային մոտեցում ունի նաև տարածքային պահանջների հարցում: Մասնավորապես՝ նոր փաստաթղթի 20-րդ կետում սահմանվում է Պաղեստինի անկախության և ինքնիշխանության վերականգնումը մինչև 1967 թ Վեցօրյա պատերազմի տարածքներում՝ Երուսաղեմ մայրաքաղաքով: Այդ տարածքները ստորև ներկայացված են նկարի երրորդ հատվածում:

Այսպիսի դրույթ ուներ նաև 2015-ին Իսրայելին ուղղված երկարատև խաղաղություն հաստատելու առաջարկների փաթեթին:

Իսրայելի ու Պաղեստինի սահմանների փոփոխությունները 1946 թվականից մինչև 2000-ական թվականները

Իսրայելի ու Պաղեստինի սահմանների փոփոխությունները 1946 թվականից մինչև 2000-ական թվականները

ՀԱՄԱՍ-ի քաղաքականության նոր գլխավոր սկզբունքների վերաբերյալ Իսրայելի վարչապետի խոսնակ Դեյվիդ Քեյեսը հայտնել է, որ «ՀԱՄԱՍ-ը փորձում է հիմարացնել աշխարհին, բայց դա չի հաջողվի»:

2015-ին ՀԱՄԱՍ-ն Իսրայելին երկարատև խաղաղություն հաստատելու առաջարկների փաթեթ է փոխանցել, որտեղ ներառված են այն պարտավորությունները, որոնք ՀԱՄԱՍ-ը կստանձնի, եթե Գազայի հատվածն ապաշրջափակվի։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *