Իրաքում ԻՊ հարձակման հետևանքով զոհվել է Իրաքի բանակի 10 զինծառայող

Մայիսի 2-ի Իրաքի արևմտյան Անբար նահանգում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալները հարձակվել են Իրաքի կառավարական բանակի վերահսկողության տակ գտնվող տարածքների վրա, զոհվել է Իրաքի բանակի 10 զինծառայող, ևս 6-ը վիրավորվել է: Այս մասին հայտնում է Iraqi News կայքը:

Վերահսկողության գոտիները Իրաքի տարածքում (19 մարտի 2017թ. դրությամբ)

Վերահսկողության գոտիները Իրաքի տարածքում (19 մարտի 2017թ. դրությամբ)

Աղբյուրի համաձայն՝ ԻՊ զինյալները հարձակվել են Իրաքի կառավարական բանակի վրա Անբարի արևմտյան հատվածում գտնվող ալ-Ռութբա քաղաքի մոտ: «Իսլամական պետության» աղբյուրները հայտնում են, որ «սպանվել է իրաքյան բանակի 30 զինծառայող»:

Ապրիլի 22-ին Իրաքի կառավարական բանակը ԻՊ-ից ազատագրել է Անբար նահանգի կարևոր նշանակություն ունեցող ճանապարհներից մեկը, որը մինչև այդ օգտագործվում էր զինյալների կողմից Ալ-Հադիֆա քաղաքի վրա հարձակվելու համար:

Նշենք, որ 2014-2015-ին «Իսլամական պետությունը» կարողացել էր գրավել Անբար նահանգի մեծագույն մասը: Սակայն վերջին շրջանում Իրաքի կառավարական ուժերը վերահսկողությաւն են սահմանել նահանգի մի շարք տարածքներում: ԻՊ վերահսկողության տակ շարունակում են մնալ հիմնականում նահանգի՝ Սիրիային սահմանակից հատվածներում:

Միևնույն ժամանակ Իրաքի կառավարական բանակը շարունակում է դեռևս 2016-ի հոկտեմբերին մեկնարկած ռազմական գործողությունները Իրաքի երկրորդ ամենախոշոր քաղաքը Մոսուլը ազատագրելու համար: Վերջին շրջանում ԻՊ-ն մեծ թվով տարածքներ է կորցրել թե՛ Իրաքում, թե՛ Սիրայում:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *