Թուրքիայի ԶՈւ պահեստազորը Ամասիայում զորավարժություն է անում

Մայիսի 2-13-ը Թուրքիայի ռազմաօդային ուժերի՝ Ամասիա նահանգի Մերզիֆոն քաղաքում տեղակայված ռազմաբազայում անցկացվելու է Թուրքիայի ԶՈւ Yıldırım-2017 մոբիլիզացիոն պլանային զորավարժության հերթական փուլը: Այս մասին հայտնում է Թուրքիայի ԶՈւ ԳՇ կայքը:

Թուրքիայում անցկացվող պահեստազորի «Կայծակ-2015» զորավարժություն

Թուրքիայում անցկացվող պահեստազորի Yıldırım-2015 զորավարժություն

Զորավարժության նպատակը մոբիլիզացիոն համակարգը, զորավարժությանը մասնակցող պահեստազորի անձնակազմի մարտական պատրաստությունը, մարտական գործողությունների ժամանակ պահեստազորի անձնակազմի կողմից զենքն ու զինամթերքը կիրառելու հմտությունները, մոբիլիազիացիայի և պատերազմական իրադրության ժամանակ զինված ուժերի ստորաբաժանումների և տարբեր նախարարությունների, հասարակական կառույցների գործողությունների համակարգումը ստուգելն է:

Մերզիֆոն քաղաքի ռազմաբազայում անցկացվելիք զորավարժությանը մասնակցելու են Թուրքիայի ԶՈւ պահեստազորի 162 զինծառայող, 8 միավոր մեքենա և հասարակական կառույցների ու կազմակերպությունների ներկայացուցիչներ:

Ավելի վաղ հայտնի է դարձել, որ ապրիլի 3-ից մայիսի 5-ը Թուրքիայի զինված ուժերը «Կայծակ-2017» զորավարժություն գարնանային փուլն են անցկացնում երկրի 18 նահանգներում և քաղաքներում:

Նշենք, որ Yıldırım պահեստազորի զորավարժությունը պլանային բնույթ է կրում և անցկացվում է ամեն տարի մի քանի անգամ՝ աշնանային և գարնանային փուլերով:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *