Վրաստանի ԶՈւ 2-րդ հետևակային բրիգադը զորավարժություն է անցկացրել

Մայիսի 1-ին ավարտվել է Վրաստանի զինված ուժերի արևմտյան հրամանատարության 2-րդ հետևակային բրիգադի 10-օրյա զորավարժությունը: Վարժանքներին մասնակցել է Վրաստանի ԶՈւ 180 զինծառայող: Այս մասին հայտնում է Վրաստանի ՊՆ կայքը:

Վարժանքներին ներգրավված են եղել Վրաստանի ԶՈւ Տ-72 տանկեր և ԲՄՊ-1 ՀՄՄ-ներ

Վարժանքներին ներգրավված են եղել Վրաստանի ԶՈւ Տ-72 տանկեր և ԲՄՊ-1 ՀՄՄ-ներ

Վարժանքների վերջին փուլը անցկացվել է Վրաստանի արևմտյան մասում տեղակայված «Օրփոլո» զորավարժարանում:

Հետևակային բրիգադի 21-րդ զրահատանկային և 22-րդ գումարտակների անձնակազմերը մշակել են մարտավարական տեղաշարժի, դիրքեր գրավելու և պաշտպանելու առաջադրանքներ: Վարժանքներին ներգրավված են եղել Տ-72 տանկեր և ԲՄՊ-1 հետևակի մարտական մեքենաներ:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *