Ուկրաինայի զինուժը Ղրիմի մոտ գետանցման վարժանքներ է անում

Ապրիլի 27-ին և 28-ին Ուկրաինայի զինված ուժերի զինծառայողները Ղրիմի մոտ՝ Խերսոնի և Նիկոլաևի շրջաններում, անցկացնում են զորամասերի մարտական պատրաստության և ներդաշնակման վարժանքներ:

Այս մասին «Ազատություն» ռադիոկայանի ղրիմյան նախագիծ Крым.Реалии լրատվակայքին հայտնել է երկրի ԶՈւ «Հարավ» հրամանատարության` ԶԼՄ-ների հետ տարվող աշխատանքների ներկայացուցիչ Իգոր Բիրյուկովը:

Ուկրաինացի զինծառայողներ

Ուկրաինացի զինծառայողներ

Նշվում է, որ վարժանքներին մասնակցող բրիգադը մոտ ժամանակներում Ուկրաինայի արևելքում մարտական առաջադրանքներ կկատարի հակաահաբեկչական գործողությունների շրջանակներում:

Զինծառայողները ռազմական երթի ընթացքում չորս անգամ ջրային արգելքներ կհաղթահարեն: Նա հայտնել է, որ հրաձգություն և հրթիռների արձակում զորավարժության ժամանակ չի նախատեսվում, իսկ վարժանքների անցկացումը չի անդրադառնա Ղրիմի հետ սահմանին հսկիչ կետերի աշխատանքներին:

Ավելի վաղ՝ ապրիլի 21-ին Ղրիմի հետ սահմանի մոտ Ուկրաինայի զինված ուժերը և սահմանապահ զորքերն անցկացրել են հակաահաբեկչական զորավարժություն: Ներգրավվել են նաև ոստիկանության և արտակարգ իրավիճակների պետծառայության աշխատակիցներ:

Ուկրաինայի բանակը զորավարժություններ է անցկացրել նաև 2017-ի փետրվարին, որի ընթացքում «Բուկ-Մ1» զենիթահրթիռային համալիրներով մարտական հրաձգություն էր անցկացնելու Խերսոնի շրջանի «Յագորլիկ» զորավարժարանում,  2016-ի դեկտեմբերին, որի ընթացքում կիրառվել են միջին հեռավորության հրթիռներ։

Զորավարժությունները հաճախ դժգոհությունների առիթ են դառնում ռուսաստանյան կողմի համար, որը հայտարարում է, որ  ռուսաստանյան օբյեկտներին սպառնացող վտանգի դեպքում կհասցվի պատասխան հարված։

Նշենք, որ Ղրիմի թերակղզին 2014 թվականից վիճելի տարածք է Ուկրաինայի և Ռուսաստանի միջև ու ներկայում փաստացիորեն Ռուսաստանի կազմում է ընդգրկված:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *