Ռուսաստանի ԱԳՆ-ն Թուրքիային քննադատել է Սիրիայում և Իրաքում ավիահարվածների համար

Ապրիլի 26-ին ՌԴ արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ Ռուսաստանը քննադատում է Սիրիայում և Իրաքում թուրքական զինուժի ավիահարվածները և «անընդունելի» է համարել Թուրքիայի նման քայլերը: Զախարովայի հայտարարությունը փոխանցում է «ՏԱՍՍ» գործակալությունը:

ՌԴ ԱԳՆ մամուլի խոսնակը մասնավորապես նշել է, որ անընդունելի է առանց Սիրիայի և Իրաքի օրինական իշխանությունների համաձայնությունը ստանալու այդ երկրների տարածքում որևէ գործողություն իրականացնելը:

Ապրիլի 25-ին Իրաքի հյուսիսում քրդերի դիրքերին Թուրքիայի օդուժի հարվածների արդյուքնում վնասվել է քրդերի ռադիոյի շենքերը. նկարը քրդական ANF News գործակալության

Ապրիլի 25-ին Իրաքի հյուսիսում քրդերի դիրքերին Թուրքիայի օդուժի հարվածների արդյուքնում վնասվել է քրդերի ռադիոյի շենքերը. նկարը քրդական ANF News գործակալության

Ռուսաստանի արտաքին գերատեսչության խոսնակը նախ հիշեցրել է, որ, համաձայն թուրքական կողմի հաղորդագրության (1, 2), «ավիահարվածներ են հասցվել «Քրդստանի աշխատավորական կուսակցության» (PKK) և «Քրդական դեմոկրատական կուսակցության»(PYD) դիրքերին»:

Այնուհետև Զախարովան նշել է, որ.

«Մոսկվայում նման քայլերը լուրջ անհանգստություն են առաջացնում, քանի որ այդ ուժերը այն հիմնական ուժերից են, որոնք պայքարում են «Իսլամական պետության» դեմ»:

Ընդհանուր առմամաբ ՌԴ ԱԳՆ հայտարարությունը բավականին կոշտ բնույթ է կրում: Համեմատության համար նշենք, որ անգամ 2016 թ. օգոստոսին թուրքական զինուժի՝ Սիրիա ներխուժումից հետո ՌԴ ԱԳՆ-ն նման կոշտ կերպով չէր արձագանքել Թուրքիայի գործողությունների լեգիտիմության խնդրին: Ամենայն հավանականությամբ այժմ Ռուսաստանի նման դիրքորոշումը կապված է այն բանի հետ, որ Թուրքիան իր պաշտպանությունն էր հայտնել ապրիլի սկզբին Սիրիայի կառավարական ուժերի դիրքերին ԱՄՆ հրթիռակոծությանը:

Սիրիայի Հոմս նահանգի ավիաբազան ԱՄՆ զինուժի հարվածներից հետո. ապրիլ 2017թ.

Սիրիայի Հոմս նահանգի ավիաբազան ԱՄՆ զինուժի հարվածներից հետո. ապրիլ 2017թ.

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *