Եթե ԱՄՆ-ն խնդրի հարվածել Սիրիային՝ Բրիտանիան չի մերժի. Մեծ Բրիտանիայի ԱԳՆ

Ապրիլի 27-ին Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Բորիս Ջոնսոնը հայտարարել է, որ «եթե Միացյալ Նահանգները խնդրի օգնել Սիրիայում ավիահարվածներ հասցնելու հարցում, ապա Միացյալ Թագավորության համար դժվար կլինի մերժել»: Այս մասին Ջոնսոնը հայտնել է BBC-ին տված հարցազրույցում:

Ջոնսոնը նշել է, որ նույն կարծիքին է նաև Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյերը: Սակայն Միացյալ Թագավորության արտաքին գերատեսչության ղեկավարը նշել է, որ դեռևս պետք է հետազոտել այն հարցը, թե՞ արդյոք խորհրդարանը պետք է վավերացնի նմանատիպ որոշումը, թե ոչ:

Բրիտանիայի ԱԳՆ ղեկավարը մանսավորապես նշել է, որ խոսքը Սիրիայի նախագահ Բաշար Ասադի դեմ հնարավոր գործողությունների մասին է՝ քիմիական զենք կիրառելու պատճառով:

Մեծ Բրիտանիայում Սիրիա զորք մտցնելու, Սիրիայում ռազմական գործողություններ իրականացնելու հարցը քննարկում էին դեռևս 2013 թ.: Սակայն այն ժամանակ խորհրդարանը դեմ քվեարկեց նախկին վարչապետ Դևիդ Քեմերոնի նախաձեռնությանը:

Ավելի ուշ՝ 2015 թվականի դեկտեմբերի 3-ին, բրիտանական խորհրդարանը հավանություն էր տվել Սիրիայի տարածքում ԻՊ-ին հարվածներ հասցնելուն, սակայն դա չէր վերաբերում ցամաքային գործողություններին: Սակայն 2016 թ. հրապարակվեցին Սիրիայում բրիտանացի հատուկ ջոկատայինների լուսանկարներ:

Բրիտանացի հատուկջոկատայինները Սիրիայում. նկարը BBC-ի

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *