ՀՀ ԱԻՆ-ում վարժանք է անցկացվել հարևան երկրում երկրաշարժից տուժածներին օգնելու սցենարով

Ըստ ուսումնավարժության սցենարի` հարևան երկրներից մեկում գրանցվել է 7.2 մագնիտուդով երկրաշարժ, որի «ուժգնությունն» էպիկենտրոնային գոտում կազմել է 9-10 բալ: Նախնական տվյալներով` կան բազմաթիվ «զոհեր ու վիրավորներ»:

Երկրաշարժից «տուժած» երկրի կառավարությունը մարդասիրական օգնության հայտով դիմել է միջազգային հանրությանը: ՀՀ ԱԻ նախարարը որոշում է կայացրել արձագանքել տեղի ունեցած «աղետին» և հանձնարարել է կազմակերպել ՀՀ ԱԻՆ փրկարարական ջոկատների մեկնումը «տուժած» երկիր:

Պայմանական երկրաշարժից տուժած տարածքը զորավարժության ժամանակ

Պայմանական երկրաշարժից տուժած տարածքը զորավարժության ժամանակ

Ապրիլի 27-ի վաղ առավոտյան ՀՀ ԱԻ նախարարությունում մեկնարկել է այս սցենարով և «Երկրաշարժի դեպքում որոնողափրկարարական աշխատանքների կազմակերպում և իրականացում» թեմայով դաշտային վարժանքը: Տեղեկացնում է ՀՀ ԱԻՆ կայքը:

Այն իրականացվում է ՄԱԿ-ի միջազգային որոնողափրկարարական խորհրդատվական խմբի (INSARAG) պահանջներին համապատասխան և նպատակ ունի բարձրացնել ՀՀ ԱԻՆ միջազգային առաքելությունների համար նախատեսված քաղաքային որոնողափրկարարական թիմերի (ՔՈՓ) պատրաստվածության մակարդակը:

Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնը հայտարարել է ԱԻՆ անձնակազմի ուսումնական հավաք, և վաղ առավոտյան ԱԻ նախարարի մոտ կայացել է խորհրդակցություն, որին ներկա են եղել ՓԾ ղեկավար կազմը և այլ առնչվող ստորաբաժանումների ներկայացուցիչներ:

Խորհրդակցության ընթացքում ԱԻ նախարար Դ.ավիթ Տոնոյանին զեկուցել են ստեղծված իրավիճակի մասին: Նախարարը տվել է մի շարք հանձնարարականներ. 6-ժամվա ընթացքում միջազգային առաքելության թիմերը բերել պատրաստության` մեկնելու «տուժած» երկիր, ՀՀ ԱԳՆ և միջազգային կառույցների միջոցով պարբերաբար ճշտել «աղետի» գոտու, ինչպես նաև տվյալ երկրում քաղաքական իրավիճակը, ապահովել փոխգործակցություն արձագանքման գործընթացում ներգրավված այլ գերատեսչությունների հետ, իրականացնել «աղետի» գոտու և տարածաշրջանի սեյսմիկ վիճակի մշտադիտարկում:

Անցկացվել է կարճ խորհրդակցություն, որի ընթացքում թիմին ներկայացվել են «աղետի» գոտում իրավիճակը, «տուժած» երկրի քաղաքական և մշակութային առանձնահատկությունները: Այնուհետև իրականացվել է անձնակազմի բժշկական զննում, պատվաստումների արտոնագրերի, այլ փաստաթղթերի, նյութատեխնիկական սարքավորումների ու գույքի ստուգում` ինչպես սահմանված է ՄԱԿ-ի միջազգային որոնողափրկարարական խորհրդատվական խմբի (ԻՆՍԱՐԱԳ) պահանջներում:

ԻՆՍԱՐԱԳ-ի որակավորում ունեցող և 50 փրկարարից կազմված միջին դասի հայկական ՔՈՓ թիմը, ապահովված անհրաժեշտ գույքով և մարդասիրական օգնությամբ, հավաքակայանից տեղափոխվել է պայմանական օդանավակայան (որը ձևավորվել էր Նոր Գեղի համայնքի դպրոցի շենքում), որտեղ անցնելով անհրաժեշտ մաքսային և սահմանահատման ընթացակարգերը, պայմանականորեն մեկնել է «տուժած» երկիր:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *