Ապրիլի 27-ին Թուրքիայի Էրզրում նահանգի Շենքայա գավառում ուժայինների և «Քրդստանի աշխատավորական կուսակցության» (PKK) զինյալների բախումներում վիրավորվել է Թուրքիայի 2 ուժային:
Այս մասին հայտնում է թուրքական «Անադոլու» գործակալությունը:
Աղբյուրի համաձայն՝ Էրզրումում քրդական կառույցի դեմ գործողություններին ներգրավվել է Թուքրիայի ԶՈւ 112 ուղղաթիռ:
Թուրքիայի ուժայինների և քրդերի միջև բախումները Թուրքիայում վերջին շրջանում կրկին ուժեղացել են: Միայն ապրիլի 25-ին Թուրքիայի Շրնաք, Կարս ու Բիթլիս նահանգներում պայթյունների արդյունքում սպանվել է Թուրքիայի ժանդարմերիայի 5 զինծառայող, ևս 5 զինծառայող վիրավորվել է: Ապրիլի 21-23-ին Շրնաք նահանգում PKK-ի դեմ Թուրքիայի ժանդարմերիայի գործողություններում սպանվել է ևս 5 թուրք ուժային:
Հիշեցնենք, որ մարտի 29-ից Թուրքիայի ուժայինները նոր գործողություններ են սկսել երկրի հարավարևելյան և արևելյան մի շարք նահանգներում PKK դեմ: Գործողություններն իրականացվում է Թուրքիայի 12 նահագներում և գավառներում:
Թուրքիայի ուժայինների և քրդերի միջև բախումները երկրի արևելքում և հարավ-արելքում վերսկսվել են դեռևս 2015-ի ամռանից: Բախումների հետևանքով մի շարք բնակավայրեր մեծ նյութական վնասներ են կրել, բացի այդ Թուրքիայի հարավարևելյան նահանգներից 355 հազարից մինչև կես միլիոն մարդ է տեղահանվել: