Սոնա Ղարիբյանը նշանակվել է ՀՀ պաշտպանության նախարարի գլխավոր խորհրդական

ՀՀ պաշտպանության նախարարի գլխավոր խորհրդականի պաշտոնում է նշանակվել Սոնա Ռուդոլֆի Ղարիբյանը, ով մինչ այս՝ 2016թ. նոյեմբերի 14-ին նշանակվել էր ՀՀ Վերահսկիչ պալատի խորհրդի անդամ՝ վեց տարի ժամկետով: Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ կայքը:

ՀՀ պաշտպանության նախարարի գլխավոր խորհրդական Սոնա Ղարիբյան

ՀՀ պաշտպանության նախարարի գլխավոր խորհրդական Սոնա Ղարիբյան

Կենսագրությունը

Ծնվել է 1969թ., օգոստոսի 13–ին Երևանում:

Ավարտել է Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանը` ինժեներ-էլեկտրամեխանիկ մասնագիտությամբ:

  • 1995-1998թթ. աշխատել է Հայաստանի բանկերի ասոցիացիայում որպես գլխավոր հաշվապահ:
  • 1998-2008թթ. աշխատել է ՀՀ կենտրոնական բանկում որպես ֆինանսական վերահսկողության վարչության 1-ին բաժնի պետ:
  • 2008-2014թթ. աշխատել է ՀՀ ֆինանսների նախարարությունում որպես ֆինանսական վերահսկողության տեսչության պետ:
    ՀՀ Նախագահի հրամանագրով շնորհվել է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության 2-րդ դասի պետական խորհրդականի դասային աստիճան:
  • 2011թ.ից Երևանի Վ. Պետրոսյանի անվան թիվ 51 հիմնական դպրոցի հոգաբարձուների խորհրդի անդամ է:
  • ՀՀԿ խորհրդի անդամ է:

2015 թվականի փետրվարից ՀՀ Վերահսկիչ պալատի խորհրդի անդամ է: 2016թ. նոյեմբերի 14-ից կրկին նշանակվել է ՀՀ ՎՊ խորհրդի անդամ վեց տարի ժամկետով:

Ամուսնացած է, ունի երկու դուստր:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *