Սեփական ՀՕՊ ուժերը զինելու համար Մոնղոլիան խնդրանքով դիմել է Ռուսաստանին

Մոնղոլիան սեփական հակաօդային ուժերը զինելու և ամրացնելու համար խնդրանքով դիմել է Ռուսաստանին: Այս մասին հայտնել է Մոնղոլիայի պաշտպանության նախարար Բատ-Էրդենէ Բադմաայամբուուգիիյնը ՌԴ պաշտպանության նախարարի հետ հանդիպումից հետո. փոխանցում է «ՏԱՍՍ» գործակալությունը:

Բատ-Էրդենէ Բադմաայամբուուգիիյնը նշել է, որ Մոնղոլիայում մշակվել են ռազմական քաղաքականության նոր հիմունքներ, որոնց շրջանակներում էլ ռուսաստանյան կողմին խնդրել են սեփական հակաօդային ուժերի զինման և ամրացման համար:

Մոնղոլիայի ՊՆ ղեկավարը նշել է նաև, որ Ռուսաստանի 20 բարձրագույն ռազմաուսումնական հաստատություններում ուսանում են Մոնղոլիայի շուրջ 350 զինվորական:

Հատկանշական է, սակայն, որ Մոնղոլիան սահմանակցում է միայն Ռուսաստանին և Չինաստանի հետ, և հարց է առաջանում, թե իր հարևաններից որ մեկից է ցանկանում պաշտպանվել այս երկիրը:

Մոնղոլիային ռազմական ոլորտում օգնություն է տրամադրում նաև ԱՄՆ-ն: Մասնավորապես՝ 2017 թվականի համար ԱՄՆ ռազմական օգնության 4  ծրագրով  Մոնղոլիան պետք է ստանա շուրջ 4 միլիոն ԱՄՆ դոլար:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *