Ղրիմում անցկացվող վարժանքների ընթացքում կիրառվել է «Ուտյոս» հրթիռային համալիր

ՌԴ ԶՈւ Սևծովյան նավատորմի՝ Ղրիմում անցկացված վարժանքների շրջանակներում կիրառվել է հականավային հրթիռային «Ուտյոս» համալիր: Այս մասին հայտնում են ՌԴ ՊՆ կայքից:

Վարժանքների ընթացքում հականավային  հրթիռային համալիրից արձակված «Պ-35» հականավային թևավոր հրթիռով խոցվել է շուրջ 170 կմ հեռավորության վրա տեղակայված ծովային թիրախը:

«Ուտյոս» հականավային հրթիռային համալիր. նկարը՝ ՌԴ ՊՆ-ի:

«Ուտյոս» հականավային հրթիռային համալիր. նկարը՝ ՌԴ ՊՆ-ի:

Համալիրը մինչ այս Ուկրաինայի ԶՈւ ենթակայության տակ էր եղել և չէր շահագործվել, իսկ վերականգնվել էր արդեն նախորդ տարվա վերջերին:

Զորավարժության անվտանգության և մոնիթորինգի համար ներգրավվել է նաև Սևծովյան նավատորմի 15 միավոր նավ, ինչպես ԱԹՍ-ներ, բեռնատար Ան-26 և Սևծովյան նավատորմի ծովային ավիացիայի Բե-12 ամֆիբիա ինքնաթիռներ:

Հականավային հրթիռային «Ուտյոս» համալիրները տեղակայված են լեռնային կրակետերում և զինված են ֆուգասային մարտագլխիկով «Պ-35» հականավային թևավոր հրթիռներով: Նախատեսված են մինչև շուրջ 300կմ հեռավորության հակառակորդի նավերի խոցման համար:

Համալիրը կարող է աշխատել նաև հականավային «Բաստիոն» և «Բալ» հրթիռային համալիրների հետ միասին:

Նշենք, որ այսօր Կրասնոդարի «Ժելեզնիյ Ռոգ» զորավարժարանում վարժանքներ է անցկացնում նաև ՌԴ ԶՈւ Սևծովյան նավատորմի Նովոռոսիյսկի ռազմածովային բազայի առանձին հրթիռահրետանային բրիգադը:

Հիշեցնենք, որ ապրիլի 24-ին Ղրիմում վարժանքներ է սկսել Սևծովյան նավատորմի 22-րդ բանակային կորպուսը։

Վարժանքներին մասնավորապես ներգրավվել են «Գրադ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր, «Գվոզդիկա» ինքնագնաց հաուբիցներ, «Նոնա» ինքնագնաց հրետանային կայանքներ, Դ-30 և «Մստա-Բ» հաուբիցներ, «Խրիզանտեմա» ինքնագնաց հակատանկային հրթիռային կայանքներ, «Պադնոս» նռնականետներ։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *