Վրաստանում անցկացվում է տարածաշրջանի էներգետիկ անվտանգության դասընթաց

Ապրիլի 24-28-ը Թբիլիսիում անցկացվում է տարածաշրջանային էներգետիկ անվտանգության առաջին դասընթացը: Դասընթացի հիմնական նպատակն է կովկասյան տարածաշրջանում բարձրացնել էներգետիկ անվտանգության նշանակության մասին իմացությունը, ինչպես նաև սահմանել էներգետիկ անվտանգության ոլորտի զարգացման մեջ ՆԱՏՕ-ի համագործակցության գրասենյակի դերը: 

Այս մասին հայտնում է Վրաստանի ՊՆ պետական, ռազմական, գիտատեխնիկական «Դելտա» կենտրոնի մամուլի ծառայությունը:

Առաջին դասընթացի մասնակիցներն են Վրաստանի պաշտպանության, ներքին գործերի, էներգետիկայի, արտաքին գործերի նախարարությունների, Վրաստանի հասարակական հարցերով ինստիտուտի, Վրաստանում ՆԱՏՕ-ի համագործակցության գրասենյակի, պետական անվտանգության և ճգնաժամային իրավիճակների կառավարման խորհուրդի, շրջակա միջավայրի և բնական ռեսուրսների պահպանման նախարարության ներկայացուցիչներ:

Դասընթացը կազմակերպվել է ՆԱՏՕ-ի էներգետիկ անվտանգության կենտրոնի, ԱՄՆ նավատորմի բարձրագույն դպրոցի, «Դելտա» կենտրոնի և Թբիլիսիում ՆԱՏՕ-ի համագործակցության գրասենյակի աջակցությամբ:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *