Ադրբեջանը գնել է նորվեգանական ուսումնական թիրախներ՝ թուրքական միջնորդի միջոցով

Թուրքական Target ընկերությունը 2016 թ. Ադրբեջանի պաշտպանության նախարարությանը միջնորդավորված ձևով վաճառել է նոր նորվեգական KONGSBERG Target Systems ընկերության արտադրության ուսումնական թիրախներ: Թուրքական ընկերությունը համապատասխան հաղորդագրություն է տարածել իր կայքում:

Նշված հաղորդագրությունից պարզ է դառնում, որ նույն ընկերությունը 2012-16 թթ. ընթացքում Ադրբեջանի պաշտպանության, ներքին գործերի նախարարություններին, պետական սահմանապահ, ազգային անվտանգության ծառայություններին մատակարարել է հրաձգարանների համար նախատեսված ուսումնական թիրախներ, հավաքել է տարբեր տեսակի հրաձգարաններ:

Մասնավորապես Ադրբեջանի ՆԳՆ ներքին զորքերին մատակարարվել են շարժական «իջնող-բարձրացող» թիրախներ: Իսկ 2015 թ. Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայությունը թուրքական ընկերությունից, կամ ընկերության միջնորդությամբ, գնել է  2000, 1000, 500, 300, 100, 25 մետրանոց հրաձգարաններ:

Թուրքական ընկերությունը 2012 թ. այն ժամանակ դեռևս Ադրբեջանի ազգային անվտանգության նախարարության* համար հավաքել էր 25 մետրանոց ատրճանակային փակ հրաձգարան:

Նորվեգական արտադրության ուսումնական թիրախ-համակարգ

Նորվեգական արտադրության ուսումնական թիրախ-համակարգ

*2015 թ. հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին Ադրբեջանի ազգային անվտանգության նախարարությունը լուծարվել է, իսկ նույն թվականի դեկտեմբերից վերջինիս հիմքի վրա ստեղծվել է երկու առանձին կառույց՝

  • Պետական անվտանգության ծառայություն,
  • Արտաքին հետախուզական կազմակերպություն:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *