Ապրիլի 24-ին Ռուսաստանի ԶՈւ հարավային ռազմական շրջանի գրոհիչ ավիացիայի Սու-25ՍՄ գրոհիչները Ռուսաստանի Կրասնոդարի երկրամասում ցածր՝ մինչև 25 մ, բարձրության վրա իրականացրել են թռիչքային վարժանքներ: Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ կայքը:
25 մետր բարձրության վրա թռիչքներ կատարելիս գրոհիչների օդաչուները մշակել են պայմանական հակառակորդի հակաօդային պաշտպանության միջոցները շրջանցելու առաջադրանքներ:
Ուսումնական թռիչքները անցկացվում են զույգերով և խմբերի կազմում, այդ թվում նաև բարդ օդերևութաբանական պայմաններում և գիշերային ժամերին:
Բացի այդ, օդաչուները սովորում են նաև գործել արտակարգ իրավիճակների՝ տեխնիկական խնդիրների առաջացման ժամանակ, ինչպես նաև սովորում են վթարային վայրէջք կատարել թռիչքուղու վրա ինքնաթիռի շարժիչներից մեկի շարքից դուրս գալու իրավիճակում: