Ապրիլի 24-ին Վրաստանի ԶՈւ 4-րդ մեխանիզացված բրիգադի տարածքում՝ Վազիանիում, մեկնարկել է «Ինֆո-2017» միջգերատեսչական հրամանատարաշտաբային զորավարժությունը։ Վարժանքները համակարգում է Վրաստանի ԶՈւ գլխավոր շտաբի օպերատիվ պլանավորման վարչության հրամանատարությունը:Այս մասին հայտնում է Վրաստանի ՊՆ մամուլի ծառայությունը։
Հրամանատարաշտաբային վարժանքների նպատակը մարտական գործողությունների և հիբրիդային պատերազմի պայմաններում պետական տարբեր կառույցների ներկայացուցիչների՝ տեղեկատվական գործողություններում փոխգործակցության սկզբունքների և համակարգման բարելավումն է։
Վարժանքներին մասնակցում են պաշտպանության նախարարության, Վրաստանի ԶՈւ գլխավոր շտաբի, կիբերանվտանգության բյուրոյի, ներքին գործերի նախարարության, պետական անվտանգության ծառայության և ազգային անվտանգության խորհրդի ներկայացուցիչները։