Թուրքիան կարող է նոր գործողություններ սկսել Սիրիայի քրդերի դեմ. Հյուրիեթ

Սիրիայում Թուրքիայի «Եփրատի վահան» գործողությունից հետո այդ երկրի զինուժը պատրաստվում է նոր գործողություններ իրականացնել Սիրիայի հյուսիսային՝ քրդերի վերահսկողության տակ գտնվող Թալ-Աբյադ քաղաքի ուղղությամբ: Այս մասին ապրիլի 24-ին հայտնում է թուրքական «Հյուրիեթ» պարբերականի կայքը:

Սիրիայի հյուսիային հատվածը՝ 24.04.2017 թ․ դրությամբ։ Կարմիրը Սիրրիայի ԶՈւ վերահսկած շրջանն է, դեղինը՝ քրդեր, կանաչը՝ Թուրքիա և հովանավորյալ զինյալներ։ Մոխրագույնով ԻՊ տարածքներն են։

Սիրիայի հյուսիային հատվածը՝ 24.04.2017 թ․ դրությամբ։ Կարմիրը Սիրրիայի ԶՈւ վերահսկած շրջանն է, դեղինը՝ քրդեր, կանաչը՝ Թուրքիա և հովանավորյալ զինյալներ։ Մոխրագույնով ԻՊ տարածքներն են։

Լրատվամիջոցի փոխանցմամբ՝ Թուրքիայի զինուժը այս անգամ գործողությունները սկսելու է երկրի հարավարևելյան Շանլըուրֆա նահանգի Աքչաքալե քաղաքից, որի անմիջապես դիմացում էլ ընկած է Թալ-Աբյադը:

Գործողության առաջնային թիրախ է համարվում Սիրիայի քրդական «Ժողովրդավարական միություն» կուսակցության (PYD) վերահսկողության տակ գտնվող Թալ-Աբյադը, իսկ այնուհետև Քոբանին: Ըստ պարբերականի՝ գործողությունը սկսվելու է առաջիկա մեկ ամսվա ընթացքում և հիմնական խնդիրը Թուրքիայի կողմից այպես կոչված «կարմիր գիծ» հայտարարած քրդական միջանցքի փակումն է, որով իրար կարող են միանալ Սիրիայի հյուսիսում քրդական կանտոնները:

Ամերիկյան զրահամեքենաները Մանբիջից հյուսիս ընկած Յալանլը գյուղի մոտ: 3/5/2017. լուսանկարը՝ AFP-ի

Ամերիկյան զրահամեքենաները Մանբիջից հյուսիս ընկած Յալանլը գյուղի մոտ: 3/5/2017. լուսանկարը՝ AFP-ի

Նշենք, որ Սիրիայի հյուսիսային Ալ-Բաբ քաղաքի գրավումից հետո թուրքական կողմը որպես իր հաջորդ թիրախ էր հայտարարում Մանբիջը: Սակայն Մանբիջի մոտակայքում ԱՄՆ ԶՈւ զինծառայողների տեղակայումը, ինչպես նաև Ռուսաստանի հովանավորության տակ գտնվող Սիրիայի կառավարական ուժերի կողմից Մանբիջի մոտ տարածքների վերահսկողության սահմանումը, սահմանափակեցին Թուրքիայի զինուժի գործողությունների հետագա ծավալումը այդ ուղղությամբ:

2017-ի մարտի 29-ին Թուրքիայի իշխանությունները հայտարարեցին 2016-ի օգոստոսի 24-ին Սիրիայում մեկնարկած «Եփրատի վահան» գործողության ավարտի մասին: Սակայն սրանով նրանք պարզապես դադարեցնում է այդ փուլում գործողությունների հետագա ծավալումը, Թուրքիայի զինուժը շարունակում է մնալ Սիրիայի հյուսիսում: Ընդ որում, Թուրքիայի վարչապետը և նախագահը մի քանի անգամ հայտարարել են, որ չի բացառվում՝ Թուրքիայի զինուժ նոր գործողություններ ձեռնարկի Սիրիայի այլ հատվածներում:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *