Աֆղանստանի պաշտպանության նախարարը և ԶՈւ ԳՇ պետը հրաժարական են տվել

Աֆղանստանի պաշտպանության նախարար Աբդուլահ Հան Հաբիբին և երկրի ԶՈւ գլխավոր շտաբի պետ Քադամ Շահ Շահիմը դադարեցրել են իրենց ի պաշտոնե ստանձնած պարտավորությունները: Այս մասին հայտնում է Աֆղանստանի նախագահի գրասենյակը: 


Reuters գործակալությանը Աֆղանստանի նախագահի մամուլի խոսնակ Աշրաֆ Ղանին հայտնել է, որ պաշտոնաթողությունները պայմանավորված են ապրիլի 21-ին Աֆղանստանի ԶՈւ ռազմաբազայի վրա հարձակմամբ:

Աֆղանստանի պաշտպանության նախարար Աբդուլահ Հան Հաբիբին և երկրի ԶՈւ ցամաքային զորքերի գլխավոր շտաբի պետ Քադամ Շահ Շահիմը

Աֆղանական Pajhwok լրատվակայքը, սեփական աղբյուրներին հղումով անելով, հայտնում է, որ  ՊՆ ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել գեներալ-մայոր Թարիֆ Շահ Բահրամին, իսկ գլխավոր շտաբի պետի ժամանակավոր պաշտոնակատար՝ գեներալ Մոհամմադ Շարիֆ Յաֆթալին:

Ավելի վաղ՝ ապրիլի 21-ին Աֆղանստանում «Թալիբան» ահաբեկչական խմբավորման զինյալները հարձակվել են երկրի ԶՈւ Մազարի-Շարիֆի ռազմաբազայի վրա։ Սպանվել էր շուրջ 140 զինծառայող։ Նույն ռազմաբազայում՝ ՆԱՏՕ-ի խաղաղապահ ուժերի կազմում ծառայում են նաև ՀՀ ԶՈւ խաղաղապահ բրիգադի զինծառայողները: Արծրուն Հովհաննիսյանի փոխանցմամբ՝ նրանք չեն տուժել հարձակման արդյունքում:

Զինվորական համազգեստով 10 զինյալ հարձակվել է ռազմաբազայի վրա զինծառայողների աղոթքի ժամանակ։ Դարպասների մոտ ահաբեկիչներից մեկը պայթեցրել է իրեն, ինչին հետևել է մնացած զինյալների հարձակումը։ 10 ահաբեկիչներն էլ սպանվել են։

Աֆղանստանի Մազարի-Շարիֆում գտնվող ռազմաբազայի վրա հարձակված «Թալիբան» խմբավորման զինյալները

Աֆղանստանի Մազարի-Շարիֆում գտնվող ռազմաբազայի վրա հարձակված «Թալիբան» խմբավորման զինյալները

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *