SIPRI. Ռազմական ծախսերը նվազել են նավթ արտահանող երկրներում, աճել՝ ԱՄՆ-ում և Եվրոպայում

Ապրիլի 24-ին  «Ստոկհոլմի խաղաղության միջազգային հետազոտությունների ինստիտուտը» (SIRPI) հրապարակել է 1998-2016 թթ. աշխարհի մասշտաբներով ռազմական ծախսերի համեմատական վերլուծություն: Նշված տվյալներով՝ 2016 թ. բոլոր երկրներում միասին ռազմական ծախսերը գերազանցել են 1686 միլիարդ ԱՄՆ դոլարը: Զեկույցը հրապարակվել է ինստտիտուտի կայքում:

Ըստ ստոկհոլմյան ինստիտուտի տվյալների՝ ռազմական ծախսերը 2016 թ. 2015 թ. համեմատ աճել են 0,4 տոկոսով: Սակայն առայժմ ամենաբարձր ցուցանիշը մնում է 2011 թ. գրանցված արդյունքը՝ 1699 միլիարդ ԱՄՆ դոլար:

Ռազմական ծախսերը կտրուկ կերպով նվազել են նավթ արտահանող երկրներում: Այդ թվում՝ ամենաշատը իրենց ռազմական ծախսերը 2016 թ. կրճատել են՝

  1. Վենեսուելան — 56%,
  2. Հարավային Սուդանը — 54%,
  3. Ադրբեջանը — 36%,
  4. Իրաքը — 36%,
  5. Սաուդյան Արաբիան — 30%:

Ռազմական ծախսերը համեմատական կարգով աճել են Միացյալ Նահանգներում, Արևմտյան Եվրոպայում: Մասնավորապես ԱՄՆ ռազմական ծախսերը 2015 թ. համեմատ աճել են 1,7 %-ով՝ կազմելով 611 միլիարդ դոլար: Ռազմական ոլորտում կատարած ծախսերով երկրորդ տեղում Չինաստանն է: Չինական կողմի ռազմական ծախսերը 2015 թ. համեմատ աճել են 5,4 տոկոսով՝ կազմելով 215 միլիարդ դոլար: Սակայն նախորդ տարիների համեմատ Չինաստանի ռազմական ծախսերի աճի տեմպերը համեմատական կարգով նվազել են:

Ռազմական ոլորտում կատարած ծախսերը 2016 թ. Աղբյուրը՝ SIPRI

Ռազմական ոլորտում կատարած ծախսերը 2016 թ. Աղբյուրը՝ SIPRI

Ռուսաստանը ռազմական ծախսերն ավելացրել է 5,9 տոկոսով, 2016 թ. ծախսելով 69,2 միլիարդ դոլար: Սաուդյան Արաբիան ռազմական 2015 թ. լինելով 3-րդը՝ 2016 թ. զիջել է իր դիրքերը, հայտնվելով 4-րդ հորիզոնականում: Սաուդական կողմի ռազմական ծախսերը կրճատվել են 30 տոկոսով կամ 25,8 մլրդ դոլարով՝ 63,7 միլիարդ դոլար: Հինգերորդ հորիզոնականում Հնդկաստանն է՝ 55,9 մլրդ դոլար ռազմական ծախսերով:

Արևմտյան եվրոպաոյւմ ռազմական ծախսերը աճել են շուրջ 2,6 տոկոսով: Ըստ ստոկհոլմյան ինստիտուտի՝ սա կապված է «վտանգի աճի հետ»: Հատկապես մեծ տեմպով աճել են Իտալիայի ռազմական ծախսերը: Կենտրոնական եվրոպայում ևս ռազմական ծախսերը աճել են նախորդ տարում, ինչը, ըստ իսնտիտուտի, կապված է «Ռուսաստանից սպասվող վտանգի աճի հետ»:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *