Ապրիլի 20-ին Ռուսաստանը և Տաջիկստանը ստորագրել են երկու երկրների ռազմարդյունաբերական համալիրների միջև համագործակցության պայմանագիր: Փոխգործակցությունը նախատեսված է ՀԱՊԿ-ի ձևաչափով ռազմարդյունաբերական համագործակցության հետագա զարգացման ծրագրի շրջանակներում:
Այս մասին հայտնում է ՀԱՊԿ կայքը:
Ապրիլի 20-ին Տաջիկստանում կայացել էր ՀԱՊԿ ռազմատեխնիկական համագործակցության հարցերով ՌԴ ռազմաարդյունաբերական համալիրի խորհրդի և Տաջիկստանի ռազմարդյունաբերական համալիրի ձեռնարկությունների, համապատասխան նախարարությունների և կազմակերպությունների ներկայացուցիչների համատեղ նիստ, որի շրջանակներում էլ կնքվել է պայմանագիրը:
Պայմանագրի այլ մանրամասներ չեն նշվում:
Նիստին մասնակցել են ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնակատար Վալերի Սեմերիկովը, ՌԴ ռազմարդյունամեբական խորհրդի նախագահի տեղակալը և Տաջիկստանի արդյունաբերության և նոր տեխնոլոգիաների նախարարը:
Նշենք, որ նմանատիպ պայմանագրեր Ռուսաստանը ունի նաև Հայաստանի, Ղաղախստանի, Ուզբեկստանի և Բելառուսի հետ: