Ապրիլի 21-ին Թուրքիայի հարավարևելյան Շրնաք նահանգի Ուլուդերե գավառում սպանվել է Թուրքիայի ժանդարմերիայի 2 զինծառայող, ևս 2 զինծառայող վիրավորվել է:Այս մասին հայտնում է թուրքական պետական «Անադոլու» գործակալությունը:
Թուրքական կողմի պնդմամբ՝ «Քրդստանի աշխատավորական կուսակցության» (PKK) զինյալները հարձակվել են Ուլուդերե գավառի Անդաչ գյուղում տեղակայված Ժանդարմերիայի գումարտակի ռազմաբազայի վրա, ինչի արդյունքում էլ սպանվել են զինծառայողները:
Վիրավորված զինծառայողները տեղափոխվել են Շրնաքի նահանգային հիվանդանոց:
Նշենք, որ թուրքական «Հյուրիեթ» պարբերականի տվյալներով՝ ապրիլի 14-20-ը քրդերի դեմ գործողությունների ժամանակ սպանվել է Թուրքիայի 5 ուժային, ևս 5 ուժային վիրավորվել է:
Մարտի 29-ից Թուրքիայի ուժայինները նոր գործողություններ են սկսել երկրի հարավարևելյան և արևելյան մի շարք նահանգներում PKK դեմ: Թուրքիայի ուժայինների և քրդերի միջև բախումները վերսկսվել են դեռևս 2015-ի ամռանից: