Փեշմերգեի հետևակային երկու բրիգադ և հրետանային դիվիզիոն զինելու համար ԱՄՆ-ն հնարավոր է շուրջ 300 մլն ԱՄՆ դոլար սպառազինություն վաճառի Իրաքին: Այս մասին հայտնում է ամերիկյան Defence News լրատվակայքը:
Սպառազինությունը պետք է ուղարկվի Իրաքի քրդական ինքնավարության զինված ուժերին՝ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարի համար:
Սպառազինության փաթեթը ներառում է.
- 4400 միավոր M16A4 հրացան
- 46 միավոր M2 Browning գնացիր
- 186 միավոր M240B գնդացիր
- 36 միավոր M1151 HMMWV զրահապատ մեքենա
- 77 միավոր արդիականացված զրահով M1151 HMMWV մեքենա
- 12 միավոր 3 կվտ դաշտային գեներատոր
- 36 միավոր 105 մմ-ոց վերանորոգված M119A2 հաուբից
Սպառազինության փաթեթը ներառում է նաև պահեստամասեր, ուսումնական, բժշկական պարագաներ և այլ տեխնիկա:
Մատակարարման ժամկետները, սակայն, հստակեցված չեն, քանի որ այն դեռ պետք է արժանանա ԱՄՆ Սենատի հավանությանը:
Նշենք նաև, որ «Իսլամական պետության» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարի շրջանակներում ԱՄՆ-ն 2015-ից մարզել և զինել է Իրաքի քրդական ինքնավարության զինված ուժերի շուրջ 18.000 մարտիկների:
ԱՄՆ կողմից Իրաքին ուղղված ռազմական օգնության մյուս ծրագրերին և ֆինանսներին կարող եք ծանոթանալ այստեղ, իսկ սպառազինությունների վաճառքին այստեղ: