ՀՀ ՊՆ ռազմավիացիոն համալսարանում պատրաստվելու են ԱԹՍ-ների մասնագետ սպաներ

Այս տարվա ընթացքում ՀՀ ՊՆ ռազմական ավիացիոն համալսարանում բացվելու է ԱԹՍ-ների օպերատոր մասնագետների ուսուցման բաժին։ Այս մասին Ռազմինֆոյին հայտնեց համալսարանի պետ, գեներալ-մայոր Դանիել Բալայանը։

ՀՀ ԶՈւ զինծառայողը ԱԹՍ-ի վարժասարքը կիրառելիս. ապրիլ 2017

ՀՀ ԶՈւ զինծառայողը ԱԹՍ-ի վարժասարքը կիրառելիս. ապրիլ 2017

«Անօդաչու թռչող սարքերի շահագործում և կիրառում» մասնագիտացմամբ ֆակուլտետում կուրսանտներին ուսուցանելու են ոչ միայն անօդաչու թռչող սարքերի կառավարում, այլև դրանց պատրաստում։

Այս բաժնում ուսումնառությունն ավարտած կուրսանտները որպես սպաներ ծառայության են անցնելու զորքերում և ղեկավարելու են անօդաչու թռչող սարքերի ստորաբաժումներ։ Այս մասին մեզ հետ զրույցում նշեց համալսարանի ուսումնամեթոդական բաժնի պետ, փոխգնդապետ Արմեն Սարաֆյանը։

Փոխգնդապետի խոսքով՝ այդ ստորաբաժանումները հիմնական սպառազինվելու են տեղական՝ հայկական արտադրության անօդաչու թռչող սարքերով։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *