Թուրքիայի օդուժը հարվածել է PKK-ի դիրքերին երկրի հարավ-արևելքում

Ապրիլի 19-ին Թուրքիայի ռազմաօդային ուժերի ինքնաթիռները երկրի հարավարևելյան Շրնաք նահանգում հարվածել են «Քրդստանի աշխատավորական կուսակցության» (PKK) զինյալների դիրքերին: Այս մասին հայտնում է թուրքական պետական «Անադոլու» գործակալությունը:

Թուրքակն հատուկջոկատայինները Շրնաքի Ջիզրե գավառում. փետրվար 2016 թ.

Թուրքակն հատուկջոկատայինները Շրնաքի Ջիզրե գավառում. փետրվար 2016 թ.

Համաձայն աղբյուրի` հարվածների արդյունքում «շարքից հանվել է» քրդական կառույցի 16 զինյալ: Գործողության ավարտից հետո Թուրքիայի ՌՕՈւ ինքնաթիռները վերադարձել են տեղակայման վայր:

Բացի օդուժի հարվածներից, Թուրքիայի Ժանդարմերիայի  23-րդ սահմանապահ դիվիզիայի հրամանատարության զինծառայողները ռազմական գործողություն են իրականացնում Շրնաք նահանգում:

Ապրիլի 17-ին Թուրքիայի օդուժը հարվածել է PKK-ի զինյալների դիրքերին Թուրքիայի հարավային Օսմանիե նահանգում՝ Ամանոս լեռան շրջանում:

Թուրքիայի օդուժը, բացի երկրի ներսում PKK-ի դիրքերին հարվածելուց, վերջին շրջանում հաճախ հարվածում է նաև Իրաքի հյուսիսային շրջաններում քրդական կառույցի դիրքերին:

Բացի այդ, մարտի 29-ից Թուրքիայի ուժայինները նոր գործողություններ են սկսել երկրի հարավարևելյան և արևելյան մի շարք նահանգներում PKK դեմ: Գործողություններն անցկացվում են Թուրքիայի 12 նահանգներում և գավառներում:

Թուրքիայի ուժայինների և քրդերի միջև բախումները վերսկսվել են դեռևս 2015-ի ամռանից: Թուրքիայի այդ հատվածներում ռազմական գործողությունների հետևանքով մեծ նյութական վնասներ են առաջացել, հազարավոր կառույցներ ոչնչացել են:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *