Թուրքիայում առաջին անգամ կուրսանտներ կընդունի ՊՆ համալսարանը

Ապրիլի 19-ին Թուրքիայի պաշտպանության նախարարության նորաստեղծ համալսարանը հայտարարել է ռազմական դպրոցներում և ենթասպաների պատրաստության կենտրոններում կուրսանտների ընդունելության պայմանները: Թուրքիայի ՊՆ-ի ենթակայությանը ռազմակրթական  ոլորտն անցել էր 2016 թ.: Ընդունելության մասին հայտարարությունը տարածվել է Թուրքիայի ՊՆ էջում:

Ներկայում Թուրքիայի ՊՆ համալսարանի կազմում գործում են՝

  • Ցամաքային, ռազմածովային, ռազմաօդային դպրոցներ՝ ապագա սպաների պատրաստության համար,
  • Ցամաքային, ռազմածովային, ռազմաօդային ուժերի, նվագախմբի ենթասպաների պատրաստության հատուկ մասնագիտական դպրոցներ

Նշված ռազմաուսումնական հաստատություններ ընդունվելու համար դիմորդները կարող են ընդունելության փաստաթղթերը ներկայացնել ապրիլի 19-25-ն ընկած ժամանակահատվածում:

Այս տարվա ընդունելությունը Թուրքիայի պարագայում արտառոց է այնքանով, որ մինչև 2016 թ. օգոստոս ռազմակրթական հաստատությունները գտնվում էին զինված ուժերի գլխավոր շտաբի ենթակայության ներքո: Թուրքիայի ՊՆ-ն մինչ նույն ժամկետը, լինելով քաղաքացիական, սահմանափակ լիազորություններ ունեցող կառույց, օրենսդրական մակարդակում ԶՈւ ԳՇ գործունեության վրա ազդելու լծակներ չուներ:

Սակայն 2016 թ. ռազմական հեղաշրջման փորձից հետո՝ օգոստոսի 1-ից ԶՈւ գլխավոր շտաբն ամբողջությամբ, այդ թվում՝ ռազմակրթական ահստատությունները, դրվել են ՊՆ ենթակայության ներքո: Սա Թուրքիայի իշխանությունների համար կարևոր էր մասնավորապես այն տեսանկյունից, որ Թուրքիայի ռազմական ակադեմիաները, դպրոցները մշտապես ակտիվորեն ներգրավվել են ռազմական խռովություններին՝ հիմնված լինելով քեմալական գաղափարախոսությամբ կրթական համակարգի վրա:

Թուրքիայի ռազմաօդային դպրոցի (ինստիտուտ) կուրսանտներ

Թուրքիայի ռազմաօդային դպրոցի (ինստիտուտ) կուրսանտներ

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *