Ապրիլի 18-ին Թուրքիայի արևելյան Աղրը նահանգի Դողուբայազիթ գավառում «Քրդստանի աշխատավորական կուսակցության» (PKK) զինյալների՝ ճանապարհի վրա տեղադրած պայթուցիկ սարքը պայթել է, սպանվել է Թուրքիայի ԶՈւ 1 զինծառայող: Այս մասին հայտնում է թուրքական պետական «Անադոլու» գործակալությունը:
Պայթունից հետո զինծառայողը վիրավորվել է և տեղափոխվել Վան նահանգի հիվանադանոցներից մեկը, որտեղ էլ ավելի ուշ մահացել է: Դեպքը տեղի է ունեցել, երբ Թուրքիայի ԶՈւ զինծառայողները ականների և պայթուցիկների հայտնաբերման գործողություններ են իրականացնելիս եղել:
Ապրիլի 18-ին քրդական ANF News լրատվական գործակալությունը հայտնել է, որ Թուրքիայի հարավարևելյան Հաքքարի նահանգի Չուքուրջա գավառում PKK-ի թև համարվող քրդական «Ժողովրդի պաշտպանության ուժերը» (HPG) ապրիլի 16-ին հարձակվել են Թուրքիայի ԶՈւ զինծառայողների վրա, արդյունքում սպանվել է 4 զինծառայող: Սակայն թուրքական մամուլի ավելի վաղ հայտնել է, որ զինծառայողները չեն մահացել, այլ վիրավորվել են:
Հիշեցնենք, որ մարտի 29-ին Թուրքիայի ուժայինները նոր գործողություններ են սկսել երկրի հարավարևելյան և արևելյան մի շարք նահանգներում PKK դեմ: Թուրքիայի ուժայինների և քրդերի միջև բախումները վերսկսվել են դեռևս 2015-ի ամռանից: Թուրքիայի այդ հատվածներում ռազմական գործողությունների հետևանքով մեծ նյութական վնասներ են առաջացել, հազարավոր կառույցներ ոչնչացել են: