Ռուսաստանի ռազմանավերը զորավարժություն են անցկացնում Կասպից ծովում

Ռուսաստանի ռազմածովային ուժերի Կասպյան նավատորմիղի դեսանտային կատերները զորավարժության ընթացքում ծովային դեսանտ են իջեցրել և մշակել ծովային մանևրների տարբեր հնարքներ: Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ կայքը:

Կասպյան նավատորմիղի դեսանտային կատերների վարժանքը

Կասպյան նավատորմիղի դեսանտային կատերների վարժանքները

Վարժանքները տևելու են 6 օր, այդ ընթացքում «Սերնա» տիպի 5 արագընթաց դեսանտային կատերների անձնակազմները պայմանական հակառակորդի կողմից զենք կիրառելու վտանգի պայմաններում կիրականացնեն ծովային տարբեր հնարքներ:

Զորավարժության ընթացքում արտաքին պայմանները իրականին ավելի մոտեցման և առաջադրանքների բարդեցման նպատակով կատերները փորձելու են ափերին մոտենալ առավելագույն արագությամբ (60 կմ/ժ):

Մարզումներն անցկացվելու են 2 փուլով. սկզբից առանց լրացուցիչ անձնակազմի ու ծովային հետևակի մարտական տեխնիկայի ներգրավմամբ, այնուհետև մի քանի տարբերակներով դեսանտի իջեցմամբ:

Նշենք, որ օրեր առաջ Ռուսաստանի ռազմածովային ուժերի Կասպյան նավատորմի ստորաբաժանումների հետ անցկացվող վարժանքների ժամանակ նավատորմի ստորաբաժանումները բերվել էին մարտական պատրաստության բարձր աստիճանի:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *