Ապրիլի 15-ին Սիրիայի Հալեպ քաղաքի արևմտյան Ռաշիդան թաղամասում հարձակման են ենթարկվել շիաբնակ Քեֆրայա և Ֆոուա բնակավայրերի փախստականների ավտոբուսներ, զոհվել է շուրջ 130 մարդ, վիրավորվել՝ ավելի քան 100-ը: Սիրիայում մարդու իրավունքների դիտարան» (Syrian Observatory for Human Rights) բրիտանական կազմակերպության տվյալներն է փոխանցում Reuters գործակալությունը:
لحظه التفجير مبارح بالراشدين
ويظهر بالتسجل انو السياره الزرقا اتفجرت عند مواقع الثوار
اللي موجودين لحمايه قوافل كفريا والفوعه pic.twitter.com/P4FIk9FAoD— ahmad makiya (@ahmad_makiya1) April 16, 2017
Նշվում է, որ զոհերի թիվը կարող է աճել: Սիրիական կողմը պնդում է, որ հարձակումն իրականացվել է ականապատ մեքենայով, սակայն դեռևս ոչ մի խմբավորում ահաբեկչության համար պատասխանատվությունը իր վրա չի վերցրել:
Ավելի վաղ՝ դեռևս 2016-ի վերջին, Իդլիբ նահանգում զինյալները հրկիզել էին նույն շիաբնակ գյուղերից բնակիչներին և վիրավորներին տարհանելու համար նախատեսված ավտոբուսները։ Ավտոբուսները հարձակման ենթարկվել էին մինչև գյուղեր հասնելը, դրանք այնտեղից բնակիչներին տարհանելու էին Հալեպ:
Դեկտեմբերի 15-ին հայտնի է դարձել, որ Սիրիայի բանակը զինյալներից ամբողջությամբ ազատագրել էր Հալեպ քաղաքը, ինչից հետո սկսվել էր զինյալների տարհանումը, որն ավելի ուշ դադարեցվել էր. զինյալները խախտել էինն հրադադարի ռեժիմը, փորձել առևանգել մարդկանց և նրանց օգտագործել որպես կենդանի վահան: Միաժամանակ Արևելյան Հալեպ տանող ճանապարհն էին փակել ցուցարարները՝ պահանջելով տարհանել Իդլիբ նահանգի հակակառավարական ուժերի կողմից պաշարված Ֆոուա և Քեֆրայա շիական գյուղերի բնակչությանը: