Հայաստանը և Լիբանանը քննարկում են երկկողմ ռազմատեխնիկական համագործակցության պայմանագրի կնքումը, որով Հայաստանցի մասնագետները կօգնեն բարձրացնել Լիբանանի բանակի մարտունակությունը:
Այս մասին Sputnik լրատվական գործակալությանը հայտնել է Լիբանանում ՀՀ դեսպան Սամվել Մկրտչյանը:
Դեսպանը մասնավորապես նշել է.
«Պայմանագիրը քննարկման փուլում է: Հայաստանը տիրապետում է բոլոր հնարավորություններին և մեխանիզմներին, որոնք հնարավորություն կտան բարձրացնել Լիբանանի բանակի պայմանները և ապահովել նրա կարքիները»:
Մինչ այս՝ փետրվարի 10-ին, Լիբանանում ՀՀ դեսպան Սամվել Մկրտչյանը հանդիպել էր Լիբանանի պաշտպանության նախարար Յակուբ Սարաֆի հետ, ում հետ քննարկել էր Հայաստանի և Լիբանանի միջև Ռազմական համագործակցության վերաբերյալ համաձայնագրի նախագծի համաձայնեցման ընթացքը:
Նշենք նաև, որ 2014 թվականի նոյեմբերից Լիբանանում խաղաղապահ առաքելության է մասնակցում նաև ՀՀ ԶՈւ խաղաղապահ ուժերի մեկ դասակ՝ 32 զինծառայողով: