Իրանում ներկայացրել են 2 տեղական ինքնաթիռի նախատիպ և նոր ԱԹՍ

Իրանի բանակի օրվա նախօրեին Թեհրանում կազմակերպվել է տեղական ռազմարդյունաբերական արտադրանքի ցուցադրություն։ Ի թիվս այլ զինտեխնիկայի, ներկայացվել են նաև տեղական «Ղահեր-313» (F-313) թեթև մարտական ինքնաթիռը և «Քոսար-88» ուսումնամարտական ինքնաթիռը` երկուսն էլ նախատիպերի տեսքով։

Սրանցից բացի, ապրիլի 17-ին անցկացված ցուցադրության ժամանակ Իրանի պաշտպանության նախարարությունը ներկայացրել է տեղական «Մոհաջեր» անօդաչու թռչող սարքի նոր տարբերակ` «Մոհաջեր-6» ԱԹՍ-ն, որը նաև կարող է կրել սպառազինություն։

Լուսանկարները՝ Իրանի ՊՆ կայքից:

Իրանում նախագծված «Ղահեր-313» թեթև մարտական ինքնաթիռ (նախատիպ)

Իրանում նախագծված «Ղահեր-313» թեթև մարտական ինքնաթիռ (նախատիպ)

Իրանում նախագծված «Քոսար-88» ուսումնամարտական ինքնաթիռի նախատիպը

Իրանում նախագծված «Քոսար-88» ուսումնամարտական ինքնաթիռի նախատիպը

Իրանում պատրաստված «Մոհաջեր-6» անօդաչու թռչող սարք

Իրանում պատրաստված «Մոհաջեր-6» անօդաչու թռչող սարք

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *