2016-ի ընթացքում հակաահաբեկչական պայքարի շրջանակներում Վրաստանը 750 անձի մերժել է երկիր մուտք գործելու հարցում: Իսկ հակապետական գործունեության և օտարերկրյա հատուկ ծառայությունների ներխուժման նախազգուշությամբ օպերատիվ գործողություններ են իրականացվել 99 անձի նկատմամբ:
Այս մասին ապրիլի 13-ին երկրի անվտանգության հարցերով զեկուցի ներկայացման ժամանակ Վրաստանի հայտարարել է պետանվտանգության ծառայության ղեկավարը: Հայտնում է Վրաստանի ԱԱԾ կայքը:
2016 թվականին Վրաստանում հայտաբերվել են նաև օտարերկրացիներ, որոնք կապ են ունեցել ահաբեկիչների հետ: 2016-ի դեկտեմբերին ահաբեկչական խմբավորումներին անդամակցման, դրանց գործունեությանը մասնակցելու կամ ահաբեկչական խմբավորումների ստեղծման հոդվածով մեկ օտարերկրացու նկատմամբ հետաքննություն է սկսվել: Նա փորձել է ԻՊ-ին աջակցելու նպատակով ստեղծել խմբավորում:
Հայտաբերվել է նաև արտերկրում բնակվող և «Իսլամական պետությանը» աջակցող Վրաստանի մի քանի քաղաքացի, ովքեր տարբեր բլոգների և սոցիալական ցանցների միջոցով գաղափարական աջակցություն են ցուցաբերել ահաբեկչական խմբավորմանը: