Այսօր՝ ապրիլի 13-ին, բարեկամական այցով Ղազախստանի Ակտաու նավահանգիստ են այցելել Իրանի ռազմածովային ուժերի «Դամավանդ» և «Փեյքան» հրթիռային նավերը։ Այս մասին հայտնում է նավահանգստի կայքը:
Եռօրյա այցի ընթացքում իրանական ռազմանավերի անձնակազմերը հանդիպումներ են ունենալու Ղազախստանի նավահանգստի անձնակազմի հետ:
Սա իրանական նավատորմի ռազմանավերի առաջին այցելությունն է Ղազախստան։ Սրանից առաջ իրանական ռազմանավերը մի քանի անգամ եղել են Կասպից ծովի մյուս երկրների՝ Ռուսաստանի և Ադրբեջանի նավահանգիստներում: Այս այցերի ընթացքում անցկացվել են նաև համատեղ վարժանքներ:
Նշենք, որ Կասպից ծովում ափ ունեցող 5 պետությունները մինչև հիմա դեռ չեն հստակեցրել իրենց ծովային սահմանները: Սակայն վերջին տարիներին կողմերը պայմանավորվել են բարեկամական այցերով ռազմանավերով մեկնել միմյանց նավահանգիստներ:
Հոդվածի հեղինակ՝ Աննա Բաբայան
ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետ