Ապրիլի 12-ին Արցախի Մարտունի քաղաքում բացվել են սպայական ընտանիքների համար պետական միջոցներով կառուցված բազմաբնակարան երեք շենքերը: Այս մասին հայտնում է Արցախի կառավարության կայքը:
Արցախի վարչապետ Արա Հարությունյանը, Պաշտպանության բանակի հրամանատար Լևոն Մնացականյանը բնակարանների բանալիներն են հանձնել 67 թոշակառու և ծառայության մեջ գտնվող զինվորականների ընտանիքների:
Արցախի վարչապետը նաև շրջայց է կատարել նոր թաղամասում, ծանոթացել ստեղծված ենթակառուցվածքների և նորակառույց բնակարանների պայմաններին:
[Լրացում] Հանձնված բնակարաններից 41-ը եղել են երեքսենյականոց, 26-ը՝ չորսսենյականոց: ՊԲ կայքի հաղորդագրության համաձայն՝ նախքան բնակարանների հավաստագրերի հանձնումը ապրիլի 11-ին ՊԲ շտաբում գործող և պահեստազոր արձակված զինծառայողները վիճակահանությամբ ընտրել են իրենց բնակարանների հասցեները: