ՌԴ ՀՌՇ ուսումնական կենտրոնում հրթիռների 600 մասնագետ է պատրաստվել

ՌԴ Հարավային ռազմական շրջանի ուսումնական կենտրոնը 2012 թվականի ընթացքում հրթիռների, այդ թվում՝ օպերատիվ-մարտավարական «Իսկանդեր-Մ» համակարգի ավելի քան 600 մասնագետ է պատրաստել:

Այդ մասին այսօր հայտարարել է ՀՌՇ մամուլի ծառայության պետ՝ գնդապետ Իգոր Գորբուլը և հավելել, որ այդ մասնագետները համալրել են ՌԴ չորս ռազմական շրջանների հրթիռային ստորաբաժանումները:

Օպերատիվ-մարտավարական հրթիռային «Իսկանդեր» համակարգն արտադրվում է Կոլոմենի (Մոսկվայի մարզ) մեքենաշինական կոնստրուկտորական բյուրոյում երկու տարբերակով. «Իսկանդեր-Մ» տեսակը նախատեսված է ՌԴ ԶՈՒ համար, իսկ «Իսկանդեր-Է» տարբերակը՝ արտահանման:

Աղբյուր՝ http://www.facebook.com/photo.php?fbid=487958151265171&set=a.289548557772799.66899.145866335474356&type=1&theater

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *