Ինդոնեզիան չի խզի ԲՏՌ-4 մեքենաների ձեռքբերման պայմանագիրը Ուկրաինայի հետ. «Ուկրօբորոնպրոմ»

Ապրիլի 11-ին ուկրաինական սպառազինության արտահանմամբ զբաղվով «Ուկրօբորոնպրոմ» կոնցերնի մամուլի ծառայությունը Ինդոնեզիայի ծովային հետևակի կորպուսի` ԲՏՌ-4 զրահափոխադրիչների գնման 95 մլն ԱՄՆ դոլար արժողությամբ պայմանագրից հրաժարվել պատրաստվելու մասին մամուլում հայտնված տեղեկությունը անվանել է «հերթական կեղծիք»:

Ուկրաինական ԲՏՌ-4 զրահափոխադրիչ

Ուկրաինական ԲՏՌ-4 զրահափոխադրիչ

Ավելի վաղ՝ ապրիլի 7-ին, բրիտանական IHS Jane’s ռազմական հանդեսը հոդված էր հրապարակել, ըստ որի՝ Ինդոնեզիայի ծովային հետևակի կորպուսը պատրաստվում է հրաժարվել ԲՏՌ-4 զրահափոխադրիչների գնման 95 մլն ԱՄՆ դոլար արժողությամբ պայմանագրից:

5 միավոր ԲՏՌ-4 զրահափոխադրիչ Ինդոնեզիայի ծովային հետևակի կորպուս է մատակարարվել 2017-ի հունվարին: Զրահափոխադրիչների ձեռքբերման պայմանագիրը կնքվել է 2014-ին:

Jane’s-ի փոխանցմամբ՝ պայմանագրից հրաժարվելու մասին տեղեկությունը հաստատել են Ինդոնեզիայի ծովային հետևակի կորպուսում: Ինդոնեզացիները դժգոհություններ ունեն ԲՏՌ-4-երի լողալու ունակությունների հետ կապված, և հենց այդ պատճառով ուկրաինական կողմի հետ պայմանագիրը կխզվի:

Իր հերթին «Ուկրօբրոնպրոմը» հայտնել է, որ Ինդոնեզիայի՝ ԲՏՌ-4Մ գնելուց հնարավոր հրաժարվելու մասին տեղեկությունը կեղծ է. Կոնցերնը հայտնել է. ««Ուկրօբրոնպրոմը» կշարունակի պահել գործընկերոջ հանդեպ ստանձնած բոլոր պարտավորվածությունները»:

Սա տարբեր պատվիրատուների կողմից ուկրաինական տեխնիկայից դժգոհության առաջին դեպքը չէ: Ավելի վաղ Իրաքը հրաժարվել էր Ուկրաինայում արտադրված նույն ԲՏՌ-4 զրահափոխադրիչներից, քանի որ դրանց զրահի վրա հայտնաբերվել էին ճաքեր:

Իսկ 2017-ի հունվարին Թայլանդի ՊՆ-ն խզել էր «Օպլոտ» տանկերի ձեռքբերման պայմանագիրը Ուկրաինայի հետ, որը կնքվել էր դեռևս 2011-ին: Հրաժարվելու պատճառն այն էր, որ Խարկովյան ընկերությունը չէր կարողանում ապահովել պայմանագրով նշված պայմանները:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *