ԱՊՀ ՀՕՊ զորավարժությանը մասնակցելու է նաև Հայաստանը

2017-ի սեպտեմբերին կանցկացվի ՀՕՊ ուժերի «Մարտական համագործակցություն-2017» համատեղ զորավարժությունը, որին կմասնակցեն ստորաբաժանումներ Հայաստանից, Ռուսաստանից, Ղազախստանից, Բելառուսից, Ղրղզստանից և Տաջիկստանից: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը՝ հղում անելով Ռուսաստանի ռազմաօդային ուժերի գլխավոր հրամանատարի տեղեկալ, գեներալ-լեյտենանտ Պավել Կուռաչենկոյին:

«Այս տարվա օպերատիվ պատրաստության հիմնական միջոցառումը ԱՊՀ երկրների մասնակիցների ՀՕՊ միացյալ ուժերի «Մարտական համագործակցություն-2017» մարտական հրաձգությամբ համատեղ զորավարժությունն է, որն անցկացվելու է 2017-ի սեպտեմբերին», — հայտարարել է ՌԴ ՌՕՈւ հրամանատարի տեղեկալը:

Մարտական հրաձգությունը անցկացվելու է Ռուսաստանի Դաշնության «Աշուլշուկ» և Ղազախստանի «Սարի-Շագան» զորավարժարաններում:

Զորավարժության անցկացման, ինչպես նաև ՀՕՊ-ին վերաբերող այլ հարցեր քննարկվելու են ապրիլի 12-ին Բիշքեկում անցկացվող ԱՊՀ պաշտպանության նախարարների խորհրդին առընթեր Հակաօդային պաշտպանության համադրման կոմիտեի 46-րդ նիստին:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *