Ապրիլի 12-ին ՆԱՏՕ-ի Հյուսիսատլանտյան խորհուրդը և Հայաստանը հաստատել են Հայաստան-ՆԱՏՕ 2017-2019 թթ. անհատական գործընկերության գործողությունների 5-րդ ծրագիրը (ԱԳԳԾ)։ Այս մասին հայտնում է «Մեդիամաքս» լրատվական գործակալությունը՝ հղում անելով ՀՀ ԱԳՆ-ին:

Հայաստանի նախագահին ՆԱՏՕ-ի գագաթաժողովի անցկացման վայրում դիմավորում են ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը և Լեհաստանի նախագահը (արխիվ)
2006-ից այս ծրագիրը նպատակաուղղված է աջակցելու Հայաստանին պաշտպանական-անվտանգային ոլորտների բարեփոխումների անցկացմանը, Հայաստանի խաղաղապահ ուժերի կարողությունների զարգացմանը։
Ծրագիրը նպաստում է ՆԱՏՕ-ի հետ Հայաստանի քաղաքական երկխոսության զարգացմանը, աղետների նվազեցմանը և ճգնաժամային կառավարմանը, արտակարգ իրավիճակներում պաշտպանական ոլորտի պատրաստվածության կարողությունների ամրապնդմանը, ինչպես նաև Հայաստան-ՆԱՏՕ գործընկերային համագործակցության վերաբերյալ հասարակական իրազեկման բարձրացմանը:
Ծրագրում ներառված են նաև ՆԱՏՕ-ի Գիտություն հանուն խաղաղության և անվտանգության ծրագրի շրջանակում Հայաստան-ՆԱՏՕ համագործակցության միջոցառումներ: