Զինտեխնիկայի ամառային ռեժիմի փոխադրման նախապատրաստական աշխատանքների համար ՀՀ ՊՆ 4-րդ բանակային կորպուսի զորամասերից մեկի հենքի վրա անցկացվել են սպառազինության և ռազմական տեխնիկայի սեզոնային սպասարկման կազմակերպման եռօրյա հավաք-պարապմունքներ: Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ կայքը:
Հավաքներին մասնակցել են զորամիավորման ենթակա զորամասերի հրամանատարների տեղակալները, սպառազինության և զինվորական տեխնիկայի սպասարկման ու շահագործման պատասխանատուներ:
Անցկացված հավաք-պարապմունքների նպատակն էր կատարելագործել մասնակիցների մասնագիտական, տեսական գիտելիքներն ու ավտոմոբիլային տեխնիկայի և սպառազինության սեզոնային սպասարկման գործնական ունակությունների մակարդակը, ինչպես նաև բարձրացնել անձնակազմի պատասխանատվությունը տարվող աշխատանքների որակի հսկման, սպառազինությունը և ռազմական տեխնիկան մշտապես մարտունակ վիճակում պահելու առումով:
ՀՀ զինված ուժերի զորամասերում նախապես հաստատված ժամանակացույցով ընթանում են ռազմական տեխնիկան և սպառազինությունը շահագործման ամառային ռեժիմի փոխադրման նախապատրաստական աշխատանքներ, կազմակերպվում են անհրաժեշտ միջոցառումներ:
One response to “ՀՀ ԶՈւ զինտեխնիկան փոխադրվում է ամառային ռեժիմի”