Ռուսաստանյան զինված ուժերի՝ Երևանի «Էրեբունի» օդանավակայանում տեղակայված ավիախումբի շուրջ 150 օդաչուներ, շտուրմաններ և ինժեներներ մեկնարկել են պարաշյուտադեսանտային մեկամսյա պատրաստումները: Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ կայքը։
Գործնական պարապմունքների ժամանակ վարժասարքերի միջոցով ինքնաթիռների անձնակազմները սովորում են օդում պարաշյուտի ղեկավարման կարգը, ինչպես նաև ուղղաթիռի մակետի վրա յուրացնում են գիշերային և ցերեկային պայմաններում թռիչքի և տարբեր մակերևույթների վրա վայրէջքի կարգը:
Ռուսաստանյան ավիախմբի օդաչուները, շտուրմանները և ինժեներները մեկ ամսվա ընթացքում կիրականացնեն պարաշյուտադեսանտային պատրաստության ավելի քան 20 վարժանք:
Ռուսաստանյան ավիախմբի ՄիԳ-29 կործանիչների, Մի-24Պ հարվածային և Մի-8ՄՏ բեռնատար ուղղաթիռների օդաչուները, շտուրմանները և ինժեներները թռիչքի թույլտվություն ստանալու համար պետք է ամբողջ ծավալով իրականացնեն պարաշյուտադեսանտային և որոնողափրկարարական պատրաստության վարժանքներ, պարաշյուտով ավելի քան 10 թռիչք:
Նմանատիպ վարժանքներ անցկացվել են նաև նախորդ տարվա մարտին:
Մինչ այդ զորավարժություններ են իրականացնել նաև Հայաստանում տեղակայված 102-րդ ռազմաբազայի հրետանային ստորաբաժանումները: