ԵԱՀԿ-ն հերթական դիտարկումն է անցկացրել շփման գծում

Նոյեմբերի 28-ին ԼՂՀ իշխանությունների հետ նախօրոք ձեռք բերված պայմանավորվածության համաձայն` ԵԱՀԿ առաքելությունը Արցախի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկում է անցկացրել` Կուրապատկինո բնակավայրի մերձակայքում:

Այդ մասին տեղեկացնում է ԼՂՀ ԱԳՆ պաշտոնական կայքը:

Դիտարկման ընթացքում հրադադարի խախտում չի արձանագրվել, սակայն ադրբեջանական կողմը ԵԱՀԿ առաքելությունը դուրս չի բերել նախապես համաձայնեցված իր առաջապահ դիրքեր, ինչի հետևանքով ԵԱՀԿ դիտարկման խմբերը ստիպված են եղել դիտարկում կատարել ավելի հեռու տարածությունից:

Հայկական կողմից դիտարկումն իրականացրել են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնականներ Խրիստո Խրիստովը և Եվգենի Շարովը: Նրանց ուղեկցել են Արցախի ԱԳՆ և ՊՆ ներկայացուցիչներ: Հակառակ կողմից դիտարկումը գլխավորել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ դեսպան Անջեյ Կասպրշիկը:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *