Tag Archives: ԱՄՆ

Սովետական «Բիզոնը» և ԱՄՆ ռմբակոծիչային հետամնացության միֆը

Խորհրդային Մ-4 «Բիզոն» ռմբակոծիչը ռուսական «Ուկրաինկա» ավիաբազայում։ Մայիս 16, 2013 10:14 | RAZM.INFO - Վերջերս կարդացի Սառը պատերազմում ԽՍՀՄ կիրառած ռազմական, ավելի ճիշտ՝ ռազմավարական հետաքրքրաշարժ մի խորամանկության մասին։ Այդ միջադեպի մասին լրացուցիչ տվյալներ հավաքելու ընթացքում պարզվեց, որ այն իրականում ավելի «բազմաշերտ» ու հետաքրքիր է, քան թվում էր առաջին հայացքից։ Continue reading

Ադրբեջան. Ռազմաշաբաթի ամփոփում. ապրիլի 29 – մայիսի 5

Մայիս 6, 2013 17:29 | RAZM.INFO - Հունիսի 26-ին՝ ռազմական շքերթ Բաքվում։ Ադրբեջանական արտադրության գնդացիրներ ու դիպուկահար հրացան՝ Ստամբուլում կայանալիք ցուցահանդեսին։ ՆԶՊ ձեռնարկը վերահրատարակելու առաջարկ։ Պակիստանի և Ադրբեջանի ՌԾՈՒ հանդիպում։ Սաֆար Աբիևն ու Իլհամ Ալիևն ընդունել են ԱՄՆ տրանսպորտային հրամանատարության ղեկավարին։ Continue reading

ԲիԲիՍի. Չինաստանը «բացահայտում է բանակի կառուցվածքը» պաշտպանության մասին զեկույցում

Չինաստանի ցամաքային ուժերը ներառում են 18 զորամիավորում՝ բաժանած ռազմական 7 շրջանների (Պեկին, Նանկին, Չենդոու, Գուանչոու, Շենյան, Լանչոու, Չինան) Մայիս 1, 2013 20:36 | RAZM.INFO - Չինաստանը՝ պետական լրատվամիջոցների մեկնաբանմամբ առաջին անգամ է բացահայտում իր զորամիավորումների կառուցվածքը: Զեկույցում նշված է, որ բանակն ունի 850 000 զինծառայող, մինչդեռ նավատորմն ու օդուժն ունեն համապատասխանաբար 235 000 և 398 000 ծառայող: Continue reading

Ամերիկան Թուրքիային 2 «Փեթրիոտ» համակարգ է տրամադրելու

Թուրքիա ՆԱՏՕ Դեկտեմբեր 14, 2012 12:58 | RAZM.INFO - ՆԱՏՕ-ի աղբյուրները հայտնում են, որ ԱՄՆ 2 «Փեթրիոտ» հրթիռային համակարգեր է տրամադրելու Թուրքիային, հաղորդում է Նյու Յորք Թայմսը: Continue reading

Հյուսիսային Կորեան կորցրել է արձակած արբանյակի վերահսկողությունը

Կորեա Դեկտեմբեր 13, 2012 16:56 | RAZM.INFO - Ըստ «NBC News» լրատվական գործակալության Հյուսիսային Կորեան կորցրել է դեկտեմբերի 11-ին արձակված արբանյակի նկատմամբ վերահսկոսղությունը։ Գործակալությունը, սակայն, չի բացահայտել իր աղբյուրը, նշելով միայն, որ տեղեկությունը տրամադրել է ամերիկյան մի պաշտոնյա։ Continue reading

Ամերիկան պատրաստ է Վրաստանին զենք վաճառել

Վրաստանի դրոշ Դեկտեմբեր 13, 2012 14:00 | RAZM.INFO - Այսօր Վրաստանի պաշտպանության նախարար Իրակլի Ալասանիան հայտարարել է, որ ԱՄՆ-ը պատրաստ է Վրաստանին պաշտպանական բնույթի զենք վաճառել, հաղորդում է «Ինտերֆաքս» գործակալությունը: Continue reading

Օբաման ճանաչել է ընդդիմադիր «Սիրիայի Ազգային կոալիցիան»

Տարտուս, Սիրիա Դեկտեմբեր 12, 2012 12:24 | RAZM.INFO - Նոյեմբերի 11-ին ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման ABC News հեռուստակայանի հետ հարցազրույցում «Սիրիայի Ազգային կոալիցիան» ճանաչել է որպես Սիրիայի ժողովրդի միակ ներկայացուցիչ: Continue reading

ԱՄՆ Սիրիայում գործող ալ-Նուսրա խմբին ճանաչել է որպես ահաբեկչական խումբ

Սիրիա Դեկտեմբեր 12, 2012 12:12 | RAZM.INFO - Դեկտեմբերի 10-ին Սիրիայում գործող արաբական «ալ-Նուսրա ճակատ» խմբին ԱՄՆ պաշտոնապես ճանաչել է որպես ահաբեկչական կազմակերպություն, հաղորդում է ԱՄՆ-ի կառավարության «Ֆեդերալ Ռեջիստեր» լրատվակայքը: Continue reading

Չինական և իրանական լրատվամիջոցներ. ամերիկացիները գաղտնի կերպով զորք են մտցնում Իրաք

ԱՄՆ զինվորներ անապատում Դեկտեմբեր 10, 2012 14:55 | RAZM.INFO - Դեկտեմբերի 9-ին պարսկական PressTV.com լրատվակայքը հաղորդել է, որ ԱՄՆ-ը գաղտնի կերպով աստիճանաբար Քուվեյթից Իրաք 3000 զինծառայող է տեղափոխել: Զինվորները մեծ մասամբ տեղակայվել են Իրաքի հյուսիս-կենտրոնական Սալադին նահանգի Բալադ կայազորում և արևմտյան Անբար գավառի ալ-Ասադ ավիաբազայում: Նաև հաղորդվում է, որ ԱՄՆ պատրաստվում է նույն կերպ ևս 17,000 զինվորներ Իրաք մտցնել: Continue reading

Իրանը վերականգնել է ամերիկյան անօդաչու սարքի տեսագրությունները

աթս-0 Դեկտեմբեր 5, 2012 19:02 | RAZM.INFO - Այսօր Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) հայտարարել է, որ ամբողջությամբ վերականգնել է երեկ վայր իջեցրած ամերիկյան անօդաչու թռչող սարքի տեսագրությունները, հաղորդում է PressTV.ir լրատվակայքը: Continue reading