Tag Archives: ՄԱԿ

2017թ. Հայաստանը Ռուսաստանից ներկրել է 6 մեծ տրամաչափի հրետանի, Ադրբեջանը՝ 61 զրահամեքենա

Հունիս 1, 2018 19:01 | RAZM.INFO - ՄԱԿ-ի սովորական սպառազինությունների ռեգիստրում հրապարակվել է Ռուսաստանի զեկույցը՝ 2017 թ. արտահանած սպառազինության վերաբերյալ: Ըստ դրա՝ անցյալ տարի ՌԴ-ն Ադրբեջանին տրամադրել է 61 «մարտական զրահամեքենա», իսկ Հայաստանին՝ 6 «մեծ տրամաչափի հրետանային համակարգ»: Continue reading

Չեխիա-Սլովակիա-Իսրայել-Ադրբեջան «ռազմական տրանզիտ». ՄԱԿ-ի ռեգիստրի 2017 թ. զեկույցներ

Ադրբեջանի ԶՈւ չեխական արտադրության «Դանա» ԻՀՀ-ներ Հունիս 1, 2018 18:01 | RAZM.INFO - ՄԱԿ-ի սովորական սպառազինությունների ռեգիստրում հրապարակվել են 2017-ին Չեխիայից և Սոլավակիայից տարբեր երկրներ արտահանված սպառազինության մասին տվյալները: Ըստ դրանց՝ Չեխիան Սլովակիային վաճառել է 13 միավոր RM-70/85 ՀԿՌՀ, Սլովակիան՝ Իսրայելին: Իսրայելի զեկույցը չկա, սակայն հայտնի է, որ դրանք հայտնվել են Ադրբեջանում:  Continue reading

ՄԱԿ-ի մարդու իրավունքների հանձնակատարը Թուրքիային կոչ է անում վերացնել «արտակարգ դրությունը»

Մայիս 9, 2018 13:16 | RAZM.INFO - ՄԱԿ-ի Մարդու իրավունքների հարցերով գերագույն հանձնակատար Զեիդ Ռաադ ալ-Հուսեյնը Թուրքիայի իշխանություններին կոչ է անում ընտրությունների նախաշեմին վերացնել «արտակարգ դրությունը»: Ալ-Հուսեյնը չի պատկերացնում, թե նման մթնոլորտում ինչպես կարելի է գնալ վստահություն վայելող ընտրությունների: Continue reading

Մալիում ՄԱԿ-ի խաղապահների մեքենա է պայթել. զոհվել է 4 խաղաղապահ

ՄԱԿ-ի խաղաղապահները Մալիում Մարտ 1, 2018 12:18 | RAZM.INFO - Փետրվարի 28-ին Մալիում ՄԱԿ-ի խաղապահների ավտոշարասյունը պայթել է ականի վրա, ինչի հետևանքով զոհվել է խաղաղապահ առաքելության 4 զինծառայող, ևս 4 խաղապահ ծանր վիրավորվել է:  Continue reading

Սոչիում հստակեցրել են Սիրիայի սահմանադրության մշակման հանձնաժողովի հարցը

Հունվար 31, 2018 16:31 | RAZM.INFO - Հունվարի 30-ին Սոչիում անցկացվել է «Սիրիայի ազգային երկխոսության» կոնգրեսը: Մասնակցել են Սիրիայի կառավարության, որոշակի ընդդիմադիր ուժերի ներկայացուցիչներ: Թուրքիան, Ռուսաստանը, Իրանը և Սիրիայի հարցով ՄԱԿ-ի հատուկ բանագնացը պատվիրակների հետ որոշել են, թե ինչպես է կազմվելու Սիրիայի ապագա սահմանադրությունը:  Continue reading

Սիրիայի «Ազգային դիալոգ» Սոչիում. Չեն մասնակցի քրդական կարևորագույն ուժը և ընդդիմադիրներ

«Սիրիայի ազգային երկխոսության» միջոցառման դահլիճը Սոչիում Հունվար 29, 2018 12:54 | RAZM.INFO - Հունվարի 30-ին ՌԴ Սոչի քաղաքում կմեկնարկի «Սիրիայի ազգային երկխոսություն» միջոցառումը, որին կմասնակցի նաև Սիրիայի հարցով ՄԱԿ-ի հատուկ բանագնաց Ստեֆան դե Միստուրան: Թեև ասվում է, որ միջոցառմանը կան քրդեր, բայց չկա քրդական հիմնական ուժը՝ «Ժողովրդավարական միություն» կուսակցությունը (PYD): Continue reading

2017 թ. ՄԱԿ-ը կորցրել է ավելի շատ խաղաղապահ՝ քան 1994-ից ի վեր ամեն առանձին տարի

Հունվար 24, 2018 12:59 | RAZM.INFO - 2017 թվականին աշխարհում մահացել է ՄԱԿ-ի 56 խաղաղապահ: ՄԱԿ-ը անհանգստություն է հայտնում, որ այս թիվը ամենայն հավանականությամբ դեռևս կաճի, և այդ կապակցությամբ հարկավոր է քայլեր ձեռնարկել: Continue reading

ՄԱԿ-ում հաստատել են` Իրանը հութիներին զենք է մատակարարում. ԶԼՄ

Սաուդյան Արաբիային հութիների հարվածած հրթիռի մնացորդ Հունվար 16, 2018 11:03 | RAZM.INFO - ՄԱԿ-ի փորձագետները ուսումնասիրել են Սաուդյան Արաբիայի դեմ Եմենի հութիների օգտագործած հրթիռների, անօդաչու թռչող սարքերի և այլ զինտեխնիկայի մնացորդները և պարզել, որ դրանք իրանական արտադրության են։ Այս մասին հայտնել է «Ֆրանսպրես» լրատվական գործակալությունը՝ հղում անելով ՄԱԿ-ի զեկույցի։ Continue reading

ՄԱԿ-ում երկրների մեծագույն մասը ԱՄՆ-ին հորդորել են չեղարկել Երուսաղեմի հարցով որոշումը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփ Դեկտեմբեր 22, 2017 11:26 | RAZM.INFO - Դեկտեմբերի 21-ին ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայում քվերակության է դրվել Երուսաղեմի հարցով Թուրքիայի և Եմենի առաջ քաշած բանաձևը: Դրանով կոչ է արվում առոչինչ ճանաչել ԱՄՆ նախագահի՝ Երուսաղեմն Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու որոշումը: Բանաձևն ընդունվեց ձայների ճնշող մեծամասնությամբ: Continue reading

ԱՄՆ-ն ՄԱԿ-ին առաջարկում է արգելել Իրանում բալիստիկ հրթիռների արտադրությունը

«Ղիամ» հրթիռը Իրանի ԶՈւ զորահանդեսի ժամանակ.22/9/2017 Դեկտեմբեր 20, 2017 18:31 | RAZM.INFO - Դեկտեմբերի 19-ին ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Նիքի Հեյլին ՄԱԿ ԱԽ Իրանի հարցով նիստի ժամանակ հայտարարել է, որ «Եմենի հութիներին սպառազինություն մատակարարելու համար» պետք է Իրանի դեմ համապատասխան միջոցառումներ գործադրվեն, այդ թվում՝ նոր պատժամիջոցներ: Continue reading