Tag Archives: Սիրիա

Սիրիայում սպանվել է 2 թուրք զինծառայող, ևս ութը՝ վիրավորվել

Դեկտեմբեր 10, 2020 20:10 | RAZM.INFO -

Շանլըուրֆայի նահանգապետարանը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 10-ին Սիրիայի Ռաս ուլ Այն շրջանում քուրդ զինյալների կողմից կազմակերպված հարձակման հետևանքով սպանվել է թուրքական Ժանդարմերիայի 2 զինծառայող, ևս ութը՝ վիրավորվել։

Continue reading

Բելգիական ընկերությունները շրջանցում են Թուրքիային զենք մատակարարելու էմբարգոն. The Brussels Times

Դեկտեմբեր 7, 2020 13:11 | RAZM.INFO -

Արտահանման օրենսդրության բացը ֆլամանդական ընկերություններին թույլ է տալիս Լիբիայում և Արցախում հակամարտությունների մեջ ներգրավված թուրքական օդանավերի համար մասեր մատակարարել։

Continue reading

Ադրբեջանի ՊՍԾ-ում Սիրիայից վարձկան գրոհայինների առկայության մասին ևս մեկ ապացույց

Աջ կողմում ՊՍԾ համազգոստով Սիրիայից վարձկաններն են: Ձախում՝ ՊՍԾ Հորադիզի զորամասի պատի ստենդը: Հոկտեմբեր 27, 2020 19:52 | RAZM.INFO -

Ներկայացնում ենք Ադրբեջանում Սիրիայից վարձկանների և դրանց՝ Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայության (ՊՍԾ) մեջ ընդգրկելու մասին ևս մեկ ապացույց:

Continue reading

ՌԴ-ն Թուրքիային առաջարկել է կրճատել զորքերի թիվն Իդլիբում. «ՌԻԱ Նովոստի»

Թուրք զինծառայողները Իդլիբում Սեպտեմբեր 16, 2020 19:30 | RAZM.INFO -

Թուրքիայի և Ռուսաստանի ռազմական պատվիրակություններն այսօր Անկարայում կայանալիք հանդիպման ժամանակ կքննարկեն Սիրիայի հյուսիսային Իդլիբ նահանգում թուրքական զորքերի թվի կրճատման, ինչպես նաև՝ տարածաշրջանից ծանր զենքերի դուրսբերման հարցը։

Continue reading

Ռուսաստանը Սիրիայում կիրառել է «Իսկանդեր»-Մ

Իդլիբում հարվածներից կադր Սեպտեմբեր 16, 2020 19:21 | RAZM.INFO -

Սեպտեմբերի 14-ին Սիրիայի Իդլիբ նահագնում ՌԴ զինված ուժերը խոցել են գրոհայինների թիրախներ: Ռազմական գործողությանը ներգրավվել են ՍՈւ-34 և Սու-24Մ ռմբակոծիչներ, կիրառվել է նաև «Իսկանդեր»-Մ օպերատիվ-մարտավարական հրթիռային համալիր:

Continue reading

Սիրիայում Թուրքիայի ԶՈւ գեներալ է մահացել

Սեպտեմբեր 9, 2020 15:31 | RAZM.INFO -

Թուրքիայի պաշտպանության նախարարությունը տեղեկացնում է, որ սեպտեմբերի 9-ին Սիրիայում սրտի կաթվածից մահացել է Թուրքիայի ԶՈւ բրիգադային գեներալ Սեզգին Էրդողանը (Sezgin Erdoğan)։

Continue reading

Ռուսաստանը պատրաստվում է վերականգնել Սիրիայի էներգետիկ 40 ենթակառուցվածք

ՌԴ ԱԳՆ Սերգեյ Լավրովը հանդիպել է Սիրիայի նախագահ Բաշար Ասադին։ Սեպտեմբեր 7, 2020 20:48 | RAZM.INFO -

Սեպտեմբերի 7-ին Ռուսաստանի փոխվարչապետ Յուրի Բորիսովի ղեկավարած պատվիրակությունը պաշտոնական այցով մեկնել է Սիրիա։ Պատվիրակութան կազմում է եղել նաև ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը, ով այդ երկիր մեկնել է վերջին ութ տարում առաջին անգամ։ Նա Դամասկոսում հանդիպել է երկրի նախագահ Բաշար Ասադին և ԱԳՆ Վալիդ Մուալլեմին։

Continue reading

Սիրիայում անհայտ անձինք կրակել են թուրք զինծառայողների ուղղությամբ. կա սպանված

Սեպտեմբեր 7, 2020 11:32 | RAZM.INFO -

Օգոստոսի 6-ի երեկոյան սիրիական Իդլիբ նահանգի շրջակայքում անհայտ անձինք կրակել են Թուրքիայի զինված ուժերի զինծառայողների ուղղությամբ։ Երկու վիրավոր զինծառայողի հիվանդանոց տեղափոխման համար Իդլիբ է մեկնել թուրքական ուղղաթիռ։ Ավելի ուշ զինծառայողներից մեկը ստացած վնասվածքներից մահացել է։

Continue reading

Ռուսական և սիրիական օդուժը 327 գրոհային է ոչնչացրել վերջին շաբաթում

«Հմեյմիմ» ավիաբազայի տեխնիկները ԿԱԲ-500Ս ավիացիոն ռումբը Սու-34 ռմբակոծիչի վրա ամրացնելիս Օգոստոս 26, 2020 12:21 | RAZM.INFO -

Սիրիայում ՌԴ զորախումբը օգոստոսի 18-24-ը ընկած հատվածում հրետանու և հատուկ նշանակության ստորաբաժանումների աջակցությամբ ոչնչացրել են 327 գրոհայինի։ Ավիահարվածներով խոցվել են նաև գրոհայինների 12 զինապահեստ:

Continue reading

Սիրիայում խոցվել է թուրքական հերթական Bayraktar TB2 հարվածային ԱԹՍ-ն

Իդլիբում խոցված թուրքական Bayraktar TB2 ԱԹՍ-ի մնացորդներ Օգոստոս 24, 2020 16:41 | RAZM.INFO -

Օգոստոսի 23-ին Իդլիբ նահանգում Սիրիայի կառավարական ուժերի ՀՕՊ ստորաբաժանումները խոցել են Թուրքիայի ԶՈւ Bayraktar TB2 հարվածային ԱԹՍ-ն, որը ենթադրաբար կատարում էր այդտեղ գրոհայինների հրետանային կրակի կառավարման գործառույթ:

Continue reading