Tag Archives: Սերժ Սարգսյան

ՀՀ նախագահ. Մոսկվան և Երևանը ստորագրել են 100 մլն դոլարի նոր ռազմական վարկի համաձայնագիրը

200 մլն դոլար վարկային համաձայնագրով Հայաստանի՝ Ռուսաստանից պատվիրած զինատեսակների մի մասը Նոյեմբեր 1, 2017 12:26 | RAZM.INFO - Նոր պայմանագրով մատակարարումները կսկսվեն բոլոր միջպետական համաձայնությունների ձեռքբերումից հետո: Մոտ օրերին Ռուսաստանը Հայաստանին կմատակարարի գործող պայմանագրով նախատեսված սպառազինության հերթական խմբաքանակը: Այս մասին նոյեմբերի 1-ին հայտարարել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:  Continue reading

Նախատեսվում է նոր կենտրոնական հոսպիտալի կառուցում. ՀՀ նախագահ

ՀՀ ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալի նոր մասնաշենքերի բացումը Հոկտեմբեր 24, 2017 18:47 | RAZM.INFO - Հոկտեմբերի 24-ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հայտնել է, որ պաշտպանության նախարարին հանձնարարել է ավարտին հասցնել նոր հոսպիտալի տեխնիկական առաջադրանքի մշակումը և նախագծման աշխատանքները: Նախագահը նշել է, որ գործող կենտրոնական զինվորական հոսպիտալն այլևս չի համապատասխանում ժամանակակից պահանջներին: Continue reading

Նախագահը հանձնարարել է կազմել բանակի զարգացման 7-ամյա ծրագիր

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, ՊՆ Վիգեն Սարսգյանը և ՊՆ ՊԱՀՀ-ի պետ Հայկ Քոթանջյանը Հոկտեմբեր 24, 2017 17:17 | RAZM.INFO - Հոկտեմբերի 24-ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանին հանձնարարել է մշակել բանակի արդիականացման 2018-2025 թթ. նոր յոթնամյա ծրագիր: Նախարարին հանձնարարվել է երկամսյա ժամկետում զեկուցել իր կատարած աշխատանքի մասին: Քննարկումներից և լրամշակումներից հետո այդ ծրագիրը նախատեսվում է հաստատել 2018 թ. հունվարի 28-ին: Continue reading

ՀՀ նախագահ. Խնդրի լուծման տարբերակների մասին որևէ կոնկրետ պայմանավորվածություն չկա

Սերժ Սարգսյանը շվեյցարահայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպման ընթացքում Հոկտեմբեր 16, 2017 18:37 | RAZM.INFO - Այսօր՝ հոկտեմբերի 16-ին, Ժնևում հանդիպել են Հայաստանի և Ադրբեջանի նախագահները: Նրանք պայմանավորվել են միջոցներ ձեռնարկել լարվածությունն էլ ավելի թուլացնելու՝ առաջնագծում կորուստներից խուսափելու համար, իսկ խնդրի լուծման տարբերակների մասին կոնկրետ պայմանավորվածություն չի եղել:  Continue reading

ՀՀ նախագահն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի նորանշանակ համանախագահին

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը և ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահ Էնդրյու Շոֆերը Հոկտեմբեր 6, 2017 12:14 | RAZM.INFO - Հոկտեմբերի 5-ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի նորանշանակ համանախագահ Էնդրյու Շոֆերին: Կողմերը քննարկել են Արցախյան հակամարտության կարգավորմանը, ներկա իրավիճակին վերաբերող հարցեր: Continue reading

ՀՀ նախագահը պարգևատրել է սպայի կյանք փրկած զինծառայողին

Հայկական զինուժի հատուկջոկատայիններ. Արցախ, 14.11.2014 Սեպտեմբեր 22, 2017 12:24 | RAZM.INFO - ՀՀ նախագահի հրամանագրով Անկախության տոնի առթիվ Մարտական ծառայության մեդալով պարգևատրվել է ՀՀ ԶՈւ ժամկետային զինծառայող, շարքային Վահե Հրայրի Գրիգորյանը: «Պանորամա» կայքի հաղորդմամբ՝ նա սպայի կյանք էր փրկել: Continue reading

Հայաստանը պատրաստ է մասնակցել Սիրիայում խաղաղարար ջանքեր ձեռնարկելու քննարկմանը. ՀՀ նախագահ

Հայաստանի խաղաղապահների տարբերանշանները Սեպտեմբեր 20, 2017 14:29 | RAZM.INFO - Հայաստանը պատրաստակամ է մասնակցելու Սիրիայում ՄԱԿ-ի հովանու և համապատասխան մանդատի ներքո խաղաղարար ջանքեր ձեռնարկելու շուրջ հնարավոր քննարկմանը: Continue reading

ՀՀ ԱԱԽ նիստի ընթացքում քննարկվել են զինծառայության և պաշտպանության մասին օրենքի նախագծեր

Օգոստոսի 30-ին գումարված ՀՀ ԱԱԽ նիստը Օգոստոս 30, 2017 16:06 | RAZM.INFO - Օգոստոսի 30-ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հրավիրել է Ազգային անվտանգության խորհրդի նիստ, որի օրակարգի շրջանակներում քննարկվել են «Պաշտպանության մասին» և «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքների նախագծերը: Continue reading

ՀՀ նախագահը և պաշտպանության նախարարն ընդունել են ՀԱՊԿ գլխավոր քարտուղարին

ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը և ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Օգոստոս 28, 2017 18:38 | RAZM.INFO - Օգոստոսի 28-ին ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովին ընդունել են ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը և պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը: Նախագահի հետ քննարկվել են ՀԱՊԿ պատասխանատվության գոտում, այդ թվում՝ Հարավային Կովկասում խաղաղության, կայունության և անվտանգության ամրապնդմանն առնչվող հարցեր: Continue reading

ՀՀ նախագահը խորհրդակցություն է անցկացրել հրդեհի պատճառով առաջացած արտակարգ իրավիճակի վերաբերյալ

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը խորհրդակցություն է անցկացրել հրդեհաշիջման աշխատանքների վերաբերյալ Օգոստոս 15, 2017 16:47 | RAZM.INFO - Օգոստոսօ 15-ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի մոտ անցկացվել է աշխատանքային խորհրդակցություն՝ կապված «Խոսրովի անտառ» պետական արգելոցի տարածքում օգոստոսի 12-ին բռնկված խոշոր հրդեհի մարման աշխատանքների ընթացքի հետ: Continue reading