Tag Archives: Ռուսաստան

2 նոր հարվածային ԱԹՍ է փորձարկվել ՀՀ ԶՈւ մասնակցությամբ զորավարժության դրվագում (տեսանյութ)

Սեպտեմբեր 16, 2021 0:33 | RAZM.INFO -

Ռուսական արտադրության «Ինոխոդեց» և «Ֆորպոստ» հարվածային ԱԹՍ-ներն առաջին անգամ փորձարկվել են որպես կրակի աջակցության միջոցներ ՀՀ ԶՈւ մասնակցությամբ ընթացող «Արևմուտք» զորավարժության ժամանակ։ Դրանք օդից կրակով ուղեկցել են հայկական, բելառուսական և ռուսական մոտոհրաձգային և տանկային ստորաբաժանումների գրոհը։

Continue reading

Վերանորոգված «Ադմիրալ Կուզնեցով» ավիակիրը գուցե բանակին մատակարարվի 2023 թվականին

ՌԴ ՌԾՈւ Ադմիրալ Կուզնեցով հածանավը Հունիս 28, 2021 17:54 | RAZM.INFO -

«Ադմիրալ Կուզնեցով» ավիակրի արդիականացումը կավարտվի 2023 թվականի առաջին կեսին, ապա այն կմատակարարվի բանակին։ Այս մասին հաղորդում է ավիակրի նորոգմամբ զբաղվող Ռուսաստանի Միացյալ նավաշինական ընկերությունը (ՄՆԸ)։

Continue reading

Թուրքական ԱԹՍ-ներն անհրաժեշտ են Ռուսաստանին զսպելու համար․ Ուկրաինայի ԱԳՆ

Թուրքական արտադրության «Բայրաքթար» փոքր հետախուզական ԱԹՍ Հունիս 22, 2021 14:13 | RAZM.INFO -

Թուրքական անօդաչու թռչող սարքերն անհրաժեշտ են Ռուսաստանին զսպելու համար, որպեսզի նա երկու անգամ մտածի, մինչև Ուկրաինայի դեմ լայնամասշտաբ հարձակում կամ լարվածություն պլանավորելը։ Նույնը վերաբերում է Ուկրաինայի գնած մյուս բոլոր զինատեսակներին։ Եթե ՌԴ-ն Կիևի դեմ լայնամասշտաբ բախման կամ հարձակման գնա, ապա պաշտպանության համար ԱԹՍ-ներն Ուկրաինայի ցանկացած շրջանում կօգտագործվեն։

Continue reading

Ռուսաստանի ԶՈւ-ն կհամալրվի միանգամից 4 միավոր Սու-57 կործանիչով

Սու-57 (Տ-50) կործանիչ Հունիս 17, 2021 12:46 | RAZM.INFO -

Ռուսական բանակն այս տարի` 2021–ին, կհամալրվի 4 միավոր Սու-57 կործանիչով՝ համաձայն Ռուսաստանի պաշտպանության նապարարության և Ամուր-Կոմսոմոլսկի արտադրական ընկերության միջև ձեռք բերված պայմանագրի։

Continue reading

Սիրիայում ռուս զինծառայող է զոհվել

ՌԴ ՌՈ Հունիս 10, 2021 17:01 | RAZM.INFO -

Հունիսի 9–ին Սիրիական Հասաքայում ականի պայթյունից ռուսական ռազմական ոստիկանության զինծառայող է զոհվել և ևս 3 զինծառայող հոսպիտալացվել է։

Continue reading

Ռուսաստանը 2020–ին արտահանել է մոտ 15 մլրդ դոլարի զինտեխնիկա

Ռոսօբոռոնէքսպորտ Հունիս 9, 2021 17:46 | RAZM.INFO -

2020 թվականի ընթացքում Ռուսաստանի ռազմարդյունաբերության արտահանումը գերազանցել է 15 միլիարդ դոլարը։ Ընդհանուր պատվերները, որոնք դեռ չեն կատարվել կամ ընթացքի մեջ են, կազմել են 50 մլրդ դոլար։

Continue reading

Հունիսի 9–ին ԱՊՀ երկրների ԳՇ պետերը կհանդիպեն

ԱՊՀ 7 երկրների ԶՈւ գլխավոր շտաբերի պետերը` 2016-ի մարտի 28-ին Մինսկում անցկացված նիստից հետո Հունիս 9, 2021 13:49 | RAZM.INFO -

Ռուսաստանի ԶՈւ ԳՇ պետ բանակի գեներալ Վալերի Գերասիմովի նախագահությամբ ԱՊՀ անդամ երկրների ԶՈւ գլխավոր շտաբերի պետերի կոմիտեի հերթական նիստը կլինի հունիսին 9–ին։ Հանդիպումը լինելու է Սանկտ-Պետերբուրգում։

Continue reading

Ռուսաստանը դուրս է գալիս «Բաց երկինք» միջազգային պայմանագրից

«Բաց երկինք» Հունիս 7, 2021 17:46 | RAZM.INFO -

Հունիսի 6-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել է «Բաց երկինք» պայմանագրից Ռուսաստանի դուրս գալու մասին որոշումը, որն ընդունվել էր հունիսի 2-ին՝ ՌԴ Պետական դումայի վերին պալատի քվեարկության ժամանակ։

Continue reading

Ռուսաստանը ՆԱՏՕ–ին պատասխան նոր զորամիավորումներ է ձևավորում

ՌԴ ԶՈւ հատուկջոկատայինները վարժանքներ են անում Ռոստովում Մայիս 31, 2021 18:15 | RAZM.INFO -

Մինչև 2021–ի վերջ Ռուսաստանի ԶՈւ Արևմտյան ռազմական շրջանում կկազմավորվեն 20 զորամիավորում և զորամաս։ Ռուսական կողմը իր արևմտյան սահմանների ամրացումը հիմնավորում է ՆԱՏՕ–ի ակտիվության բարձրացմամբ։

Continue reading

Ռուսաստանը Տաջիկստանի ռազմաբազան կզինի «Վերբա» ԶՀՀ–ներով

«Վերբա» դյուրակիր ԶՀՀ Մայիս 27, 2021 19:23 | RAZM.INFO -

Տաջիկստանում տեղակայած ռուսական 201-րդ ռազմաբազայի հակաօդային պաշտպանությունն ուժեղացնելու նպատակով Ռուսաստանը կմատակարարի նորագույն «Վերբա» դյուրակիր զենիթահրթիռային համակարգեր:

Continue reading