Tag Archives: Roketsan

Ուկրաինայի ցամաքային ուժերի հրամանատարն այցելել է թուրքական ռազմարդյունաբերական ընկերություններ

Մարտ 29, 2021 15:46 | RAZM.INFO -

Ուկրաինան շարունակում է զինված ուժերի կարիքների հետագա բավարարման համար անօդաչու հարվածային համակարգերի ամենաարդյունավետ մոդելը որոնել`Թուրքիայի և Ուկրաինայի պաշտպանական ընկերությունների միջև համագործակցության միջոցով։ Այս մասին Թուրքիա կատարած պաշտոնական այցի ընթացքում հայտնել է Ուկրաինայի զինված ուժերի ցամաքային զորքերի հրամանատար, գեներալ-գնդապետ Ալեքսանդր Սիրսկին։

Continue reading

Թուրքիայում փորձարկել են «Սունգուր» դյուրակիր ՀՕՊ միջոցը

Թուրքական «Ռոքեթսան» ընկերության արտադրանք «Սունգուր» (Sungur) ցածր հեռահարության հակաօդային պաշտպանության դյուրակիր միջոցը Մարտ 1, 2021 15:26 | RAZM.INFO -

Թուրքական «Ռոքեթսան» ընկերության արտադրանք «Սունգուր» (Sungur) ցածր հեռահարության հակաօդային պաշտպանության դյուրակիր միջոցը կրակային փորձարկում է անցել։ ՀՕՊ-ի փորձարկումից կադրեր է հրապարակել Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության գլխավոր վարչության պետ Իսմայիլ Դեմիրը։

Continue reading

Թուրքիան արդիականացնում է Leopard 2A4 տանկերը

Փետրվար 16, 2021 15:46 | RAZM.INFO -

Թուրքական Roketsan ռազմարդյունաբերական ընկերության բալիստիկ պաշտպանության կենտրոնն արդիականացնում է թուրքական բանակի Leopard 2A4 տանկերը՝ տեղական արտադրության լրացուցիչ T1 զրահով։ Արդիականցված 2 միավոր տանկ Թուրքիայի զինված ուժերին է փոխանցվել դեռևս 2020 թ․ դեկտեմբերին։

Continue reading

Թուրքիան փորձարկել է տեղական արտադրության առաջին ստորջրյա հեռակառավարվող սարքը

ULAQ Փետրվար 12, 2021 18:28 | RAZM.INFO -

Թուրքական ARES նավաշինարանի և Meteksan Savunma ռազմարդյունաբերական ընկերության համատեղ ջանքերով ստեղծված "ULAQ" ստորջրյա հեռակառավարվող սարքը (դրոն) առաջին անգամ փորձարկվել է ծովում։ Նախատեսվում է կարճ ժամանակում իրականացնել այդ դրոնի հրթիռային համակարգերի փորձարկումների կրակային փուլը։

Continue reading

Հնարավոր է՝ Ադրբեջանը պատերազմին կիրառել է նաև թուրքական TRLG-230 համակարգերը

Հունվար 5, 2021 16:00 | RAZM.INFO -

Սոցցանցերում վերջին օրերին տարածվել է մի տեսանյութ, որտեղ երևում է ադրբեջանական «Կամազ» մեքենայի վրա մոնտաժված համազարկային կրակի ռեակտիվ համակարգի գործարկում։ Պատկերում երևացողը բավական նման է թուրքական Roketsan ընկերության արտադրած TRLG-230 ՀԿՌՀ-ներին, սակայն չենք պնդում, որ երևացողը հենց դա է, քանի որ TRLG-230 համակարգերը դեռ նոր են և չկան նույնիսկ թուրքական սպառազինությունում։

Continue reading

Թուրքական BMC ընկերությունը ներկայացրել է «Ալթայ» Т1 տանկի նախատիպը

Թուրքական BMC ընկերությունը ներկայացրել է «Ալթայ» Т1 տանկի նախատիպը Մայիս 6, 2019 13:39 | RAZM.INFO -

Ապրիլի 30-ից մայիսի 3-ը Ստամբուլում կայացած IDEF-2019 ռազմարդյունաբերական ցուցահանդեսին թուրքական BMC ընկերությունը տեղական արտադրության Altay T1 տանկերի սերիական արտադրության պայմանագիր է կնքել մասնակից մյուս ընկերությունների, այդ թվում՝ թուրքական Aselsan, Roketsan, MKEK և Havelsan ընկերությունների հետ։ Ցուցահանդեսի ընթացքում ընկերությունը ներկայացրել է նաև տանկի նախատիպը։

Continue reading

Թուրքիայի զինուժը ստացել է F-16-ների սեփական արտադրության թևավոր հրթիռներ

Հունվար 10, 2018 12:46 | RAZM.INFO - Հունվարի սկզբին Թուրքիայի զինված ուժերի ավիացիան համալրվել է F-4, 16 կործանիչների համար նախագծված SOM-B1 տեսակի թևավոր հրթիռներով (առաջին խմբաքանակը՝ 7 միավոր): Հրթիռներն արտադրում է թուրքական «Ռոքեթսան» ընկերությունը:  Continue reading

Աշխարհի 100 խոշորագույն ռազմարդյունաբերական ընկերություններից 3-ը թուրքական են

Թուրքական ԹԱԻ ընկերության արտադրության «Անքա» հարվածային ԱԹՍ Հուլիս 26, 2017 10:55 | RAZM.INFO - Ամերիկյան Defense News մասնագիտացված կայքը հրապարակել է աշխարհի խոշորագույն ռազմարդյունաբերական ընկերությունների ցանկը. Այն ինչպես միշտ գլխավորում է ամերիկյան Lockheed Martin-ը: Ցուցակում ընդգրկվել է թուրքական 3 ընկերություն՝ նախորդ տարիների երկուսի փոխարեն: Continue reading

2016-ի վերջին թուրքական «Անքա» ԱԹՍ-ն կարող է համալրվել տեղական հրթիռով

Թուրքականա արտադրության Անքա ԱԹՍ Հուլիս 14, 2016 15:17 | RAZM.INFO - Թուրքիան նախատեսում է մինչև տարվա վերջ ավարտել թուրքական TÜBİTAK SAGE ինստիտուտի նախագծած «օդ-մակերևույթ» դասի «Բոզոք» հրթիռների փորձարկումները և դրանցով սպառազինել թուրքական «Անքա» ԱԹՍ-ները: Հարվածային ԱԹՍ-ները կօգտագործվեն «ահաբեկիչների դեմ պայքարում»: Continue reading

Թուրքական «Ռոքեթսանը» մասնակցելու է F-35 կործանիչի համար նոր հրթիռի նախագծմանը

«Ռոքեթսան» ընկերության SOM-J մոդիֆիկացիայի կառավարվող հրթիռի նախագիծը՝ նախատեսված F-35 ինքնաթիռների համար Սեպտեմբեր 16, 2015 19:56 | RAZM.INFO - Ամերիկյան Lockheed Martin և թուրքական Roketsan («Ռոքեթսան») ընկերությունները պայմանագիր են ստորագրել, որի համաձայն համատեղ նախագծելու են ամերիկյան F-35 կործանիչների համար նախատեսված նոր թևավոր հրթիռ: Continue reading