Tag Archives: ՆԱՏՕ

Վրաստանի ԶՈւ ստորաբաժանումը մասնակցելու է Saber Guardian զորավարժությանը

Վրաստանի ԶՈւ «Չառլի» վաշտը Բուլղարիա մեկնելուց առաջ Հուլիս 5, 2017 11:07 | RAZM.INFO - Հուլիսի 18-20-ը Բուլղարիայում անցկացվելու է Saber Guardian միջազգային զորավարժությունը, որին նաև մասնակցելու է Վրաստանի ԶՈւ արևելյան հրամանատարության 1-ին հետևակային բրիգադի 12-րդ գումարտակի «Չառլի» վաշտը:  Continue reading

Ռուսաստանը և Թուրքիան ավարտել են Ս-400-ների վաճառքի տեխնիկական աշխատանքները. Թուրքիայի ՊՆ

Ռուսաստանի ԶՈւ՝ Սիրիայի տեղափոխված և անմիջապես մարտական հերթապահության դրված Ս-400 ՀՕՊ համակարգերի արձակման կայանները Հուլիս 5, 2017 10:47 | RAZM.INFO - Ռուսաստանը և Թուրքիան ավարտել են Ս-400 զենիթահրթիռային ՀՕՊ համակարգերի վաճառքի համար տեխնիկական աշխատանքները, սակայն շարունակում ֆինանսական մեթոդների ուղղությամբ աշխատանքները, որոնք էլ մոտ ապագայում կավարտվեն:  Continue reading

Աֆղանստանում վրաստանցի զինծառայողները զորավարժություն են անցկացրել

Աֆղանստանում Վրաստանի ԶՈւ զինծառայողների զորավարժությունը Հուլիս 3, 2017 13:36 | RAZM.INFO - Հուլիսի 3-ին Աֆղանստանում՝ Մազարի Շարիֆի «Մարմալ» ռազմաբազայի զորավարժարանում, անցկացվել է «Վճռական աջակցություն» միջազգային առաքելության մասնակից ստորաբաժանումների պլանային զորավարժություն: Վարժանքներին մասնակցել են Աֆղանստանում ծառայություն անցնող Վրաստանի և Գերմանիայի ԶՈւ զինծառայողներ: Continue reading

Վիգեն Սարգսյանը ելույթ է ունեցել ՆԱՏՕ-ի երկրների պաշտպանության նախարարների նիստին

ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը և ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Ռոուզ Գոթեմյոլլերը Հունիս 30, 2017 19:07 | RAZM.INFO - Հունիսի 29-ին Հայաստանի պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը Բրյուսելում մասնակցել է Աֆղանստանում ՆԱՏՕ-ի «Վճռական աջակցություն» գործողության մասնակից պետությունների պաշտպանության նախարարների նիստին և ունեցել երկկողմ հանդիպումներ։ Continue reading

ՀՀ պաշտպանության նախարարը կհանդիպի ՆԱՏՕ-ի և գործընկեր երկրների պաշտոնյաների հետ

Արտաքին գործերի նախարարների մակարդակով Վրաստան-ՆԱՏՕ հանձնաժողովի նիստը Հունիս 30, 2017 10:10 | RAZM.INFO - ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը հունիսի 29-ին մեկնել է Բրյուսել` ՆԱՏՕ-ի «Վճռական աջակցություն» առաքելությանը ուժեր տրամադրող երկրների պաշտպանության նախարարների հանդիպմանը մասնակցելու նպատակով: Continue reading

ՆԱՏՕ-ն կմեծացնի իր ներկայությունն Աֆղանստանում. Ստոլտենբերգ

ՆԱՏՕ-ի զինծառայողներ Աֆղանստանում Հունիս 29, 2017 15:25 | RAZM.INFO - Հունիսի 29-ին ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հաստատել է, որ Հյուսիսատլանտյան դաշինքը կմեծացնի իր ներգրավվածությունն Աֆղանստանում, սակայն նշել է, որ «դա չի նշանակում վերադարձ մարտական առաքելությանը»: ՆԱՏՕ-ն կշարունակի խորհրդատվական-մարզումային «Վճռական աջակցություն» առաքելությունը: Continue reading

Բալթիկ ծովում Ռուսաստանի պաշտպանության նախարարի ինքնաթիռին է մոտեցել ՆԱՏՕ կործանիչ. ՌԴ ՊՆ

Բալթիկ ծովի օդային տարածքում միջադեպ է գրանցվել լեհական Ֆ-16-ի և ռուսաստանյան Սու-27-ի մասնակցությամբ Հունիս 22, 2017 15:57 | RAZM.INFO - Բալթիկ ծովում ՌԴ ռազմաօդային ուժերի Սու-27 կործանիչը մոտեցել է ՆԱՏՕ-ի ՌՕՈւ Ֆ-16 կործանիչին: Ռուսաստանյան կողմը միջադեպը պարզաբանում է նրանով, որ ՆԱՏՕ-ի անդամ երկրի կործանիչը մոտեցել է ՌԴ պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուի ինքնաթիռին, որը թռչում էր Կալինինգրադ: Continue reading

ՀՀ ԱԻ նախարարը ընդունել է Ջեյմս Ապատուրայի գլխավորած պատվիրակությանը

Դավիթ Տոնոյանը հանդիպել է Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ապաթուրայի պատվիրակությանը Հունիս 13, 2017 15:33 | RAZM.INFO - Հունիսի 13-ին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Դավիթ Տոնոյանն ընդունել է Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ապատուրայի ղեկավարած պատվիրակությանը: Continue reading

Վրաստանի ԶՈւ վաշտն անցել է ՆԱՏՕ-ի արձագանքման ուժերի մաս դառնալու հավաստագրման փուլերից մեկը

Վրաստանի ԶՈւ առաջին հետևակային բրիգադի 12-րդ գումարտակի «Չարլի» վաշտի զինծառայողները ցուցադրական վարժանքների ժամանակ Հունիս 13, 2017 12:48 | RAZM.INFO - Հունիսի 12-ին ՆԱՏՕ-ի ծրագրերից մեկի շրջանակում ավարտվել է Վրաստանի ԶՈւ 1-ին հետևակային բրիգադի 12-րդ գումարտակի «Չարլի» վաշտի 2-րդ մակարդակի գնահատման փուլը: Վրաստանցի զինծառայողների գնահատումն ավարտվել է «Վազիանի» զորավարժարանում անցկացված ցուցադրական վարժանքներով: Continue reading

Չեռնոգորիան դարձել է ՆԱՏՕ-ի 29-րդ անդամ-պետությունը

Մոնտենեգրոյի ԱԳ նախարարը ԱՄՆ պետքարտուղարի տեղակալին է հանձնում ՆԱՏՕ-ին անդամակցելու փաստաթուղը Հունիս 6, 2017 19:40 | RAZM.INFO - Հունիսի 5-ին Չեռնոգորիայի արտգործնախարար Սերջան Դարմանովիչը Վաշինգտոնում ԱՄՆ պետքարտուղարի քաղաքական հարցերով տեղակալ Թովմաս Շեննոնին է հանձնել ՆԱՏՕ-ին անդամակցության մասին փաստաթուղթը՝ այդպիսով դառնալով դաշինքի 29-րդ անդամ-պետությունը:  Continue reading