Tag Archives: Լիբիա

Թուրքիայի ԱԳՆ գլխավորած պատվիրակությունը մեկօրա այցով մեկնել էր Լիբիա

Հունիս 14, 2021 17:04 | RAZM.INFO -

Հունիսի 13-ին Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուի գլխավորած պատվիրակությունը մեկօրյա այցով մեկնել է Լիբիա, որտեղ հանդիպել է բարձրաստիճան պաշտոնյաների՝ այդ թվում ժամանակավոր վարչապետ Աբդուլ Համիդ Դբեյբեհի հետ։

Continue reading

Թուրքիայի ՊՆ-ն ու ԱԳՆ-ն չհայտարարված այցով մեկնել են Լիբիա

Մայիս 3, 2021 15:16 | RAZM.INFO -

Մայիսի 3-ին Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն, պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը, ԶՈւ ԳՇ պետ Յաշար Գյուլերն ու Ազգային հետախուզական ծառայության պետ Հաքան Ֆիդանը չհայտարարված այցով մեկնել են Լիբիայի մայրաքաղաք Տրիպոլի։

Continue reading

ՄԱԿ-ի աջակցությամբ կազմվել է Լիբիայի ժամանակավոր կառավարությունը

Փետրվար 9, 2021 15:55 | RAZM.INFO -

Փետրվարի 5-ին Ժնևում կայացած բանակցությունների արդյունքում ՄԱԿ-ի գլխավորած Լիբիայի քաղաքական երկխոսության ֆորումն (ԼՔԵՖ, անգլ․՝ LTDF) ընտրեց Լիբիայի ժամանակավոր վարչապետին և գործադիր խորհրդի նոր նախագահին:

Continue reading

Լիբիայում և Աֆղանստանում թուրքական զորքի տեղակայման ժամկետը երկարաձգվել է

Դեկտեմբեր 22, 2020 23:38 | RAZM.INFO -

Դեկտեմբերի 22-ին Թուրքիայի Ազգային մեծ ժողովը վավերացրել է թուրքական զորքի տեղակայման ժամկետը 2021 թվականի հունվարի 2-ից՝ Լիբիայում, և 2021 թվականի հունվարի 6-ից Աֆղանստանում 18 ամսով երկարաձգելու վերաբերյալ Թուրքիայի նախագահի միջնորդությունները։

Continue reading

Բելգիական ընկերությունները շրջանցում են Թուրքիային զենք մատակարարելու էմբարգոն. The Brussels Times

Դեկտեմբեր 7, 2020 13:11 | RAZM.INFO -

Արտահանման օրենսդրության բացը ֆլամանդական ընկերություններին թույլ է տալիս Լիբիայում և Արցախում հակամարտությունների մեջ ներգրավված թուրքական օդանավերի համար մասեր մատակարարել։

Continue reading

Լիբիայի հակամարտող կողմերը հրադադարի համաձայնագիր են ստորագրել․ ՄԱԿ

Հոկտեմբեր 23, 2020 16:27 | RAZM.INFO -

Հոկտեմբերի 23-ին Լիբիայի հակամարտող երկու կողմերը Ժնևում համաձայնագիր են ստորագրել կայուն հրադադար հաստատելու մասին, որը միանգամից ուժի մեջ է մտնում։ Համաձայնագրով երեք ամսվա ընթացքում Լիբիայից պետք է դուրս գան բոլոր օտար ուժերը, որից հետո տարածքում պարեկություն կիրականացնեն համատեղ ոստիկանական ուժերը։

Continue reading

Ադրբեջանում թուրքական ԱԹՍ-ները համակարգում է լիբիական փորձով թուրք գեներալը. կիպրական աղբյուր

Գյոքսել Քահյան՝ ձախից, զինվորական համազգեստով ամենավերջինը Սեպտեմբեր 30, 2020 23:36 | RAZM.INFO -

Ըստ Կիպրոսի “Geopolitical Cyprus” վերլուծական կենտրոնի ուշագրավ տեղեկության՝ Արցախի ռազմաճակատում թուրքական Bayraktar TB-2 հարվածային ԱԹՍ-ների կիրառումը և դրանց կառավարումը համակարգում է թուրք գեներալ Գյոքսել Քահյան (Goksel Kahya), որը մինչ այդ համակարգում էր ԱԹՍ-ների կիրառումը նաև Լիբիայում։

Continue reading

Թուրքիայի ԶՈւ հետ սկսվել են լիբիական կանոնավոր բանակի ձևավորման աշխատանքները. Լիբիայի ՊՆ

Սեպտեմբեր 21, 2020 12:56 | RAZM.INFO -

Լիբիայի ժամանակավոր «Ազգային համաձայնության կառավարության» (ԱՀԿ-GNA) պաշտպանության նախարար Սալահադդին ան-Նեմրուշը հայտարարել է, որ Թուրքիայի զինված ուժերի հետ միասին սկսել են լիբիական կանոնավոր բանակի ձևավորման, հակաօդային պաշտպանության, ռազմածովային ուժերի, հակաահաբեկչական և հատուկ նշանակության ջոկատների զարգացման ուղղությամբ աշխատանքները:

Continue reading

Լիբիայի հարցով թուրք-ռուսական բանակցություններում առաջընթաց կա. Թուրքիայի ԱԳՆ

Սեպտեմբեր 17, 2020 15:44 | RAZM.INFO -

Սեպտեմբերի 17-ին Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն հայտարարել է, որ Լիբիայի հարցով այսօր կայացած թուրք-ռուսական բանակցություններում առաջընթաց է գրանցվել, հրադադարի վերաբերյալ կողմերի մոտեցումներն ավելի են հստակեցվել։

Continue reading

Լիբիայի արևելյան կառավարությունը հրաժարականի դիմում է ներկայացրել

Ցույցեր Լիբիայում Սեպտեմբեր 14, 2020 14:37 | RAZM.INFO -

Սեպտեմբերի 13-ին Լիբիայի արևելյան կառավարությունը, որը հենվում է գեներալ Խալիֆա Հաֆթարի բանակի վրա, հրաժարականի դիմում է ներկայացրել Ներկայացուցիչների պալատին, որն առայժմ չի հաստատվել։ Հրաժարականի պատճառը երկրի հյուսիսային Բենգազի քաղաքում շարունակվող բողոքի ցույցերն են։ Ցուցարարները նախորդ օրն այրել էին կառավարության շենքը։

Continue reading