Tag Archives: Իրաք

Մոսուլում վերսկսել են ակտիվ մարտական գործողությունները

Դեկտեմբերի 28-ին Իրաքի կառավարական ուժերը երկրորդ հարձակումն են գործել Մոսուլի վրա Դեկտեմբեր 29, 2016 16:35 | RAZM.INFO - Իրաքի կառավարական բանակը թևակոխել է Մոսուլի ազատագրման գործողության երկրորդ փուլ՝ խոշոր հարձակում իրականացնելով այս պահին ԻՊ ձեռքում գտնվող քաղաքի հարավարևելյան մասում գտնվող 5 արվարձանի ուղղությամբ։ Continue reading

Իրանն ու Իրաքը կրկին զորավարժություն են անցկացրել Պարսից ծոցում

Իրանա-իրաքյան համատեղ զորավարժություն Դեկտեմբեր 22, 2016 14:00 | RAZM.INFO - Դեկտեմբերի 19-ին Պարսից ծոցում և Շատ էլ Արաբ գետի շրջանում Իրանն ու Իրաքը 32 նավերի ներգրավվածությամբ անցկացրել են իրենց համատեղ արդեն երկրորդ ծովային վարժանքները: Continue reading

Իրանն ու Իրաքը համատեղ զորավարժություն են անցկացրել Պարսից ծոցում

Իրանի ՌԾՈւ-ն զորավարժություն է անցկացնում ջրային տարածքներում Դեկտեմբեր 15, 2016 18:03 | RAZM.INFO - Այսօր՝ դեկտեմբերի 15-ին, Պարսից ծոցի հյուսիսում և Շատ էլ Արաբ գետի շրջանում Իրանի ու Իրաքի առափնյա պաշտպանության ուժերը անցկացրել են  «Մոհամմադ ռասուլ Ալլահ» անվանումով համատեղ զորավարժություն: Այս մասին հայտնում է իրանական «Դեֆապռես» լրատվական կայքը: Continue reading

Չավուշօղլու. Թուրքիան առանց երկմտելու կհարվածի PKK-ի դիրքերին Իրաքի Թալ-Աֆար քաղաքում

Իրաքի զորքերը մոտենում են Թալ-Աֆար քաղաքին: Դեկտեմբեր 15, 2016 11:39 | RAZM.INFO - Թուրքիայի արտգործնախարար Մեվլութ Չավուշօղլուն հայտարարել է, որ, եթե «Քրդստանի աշխատավորական կուսակցությունը» (PKK) սպառնալիք ստեղծի Իրաքի հյուսիսային Թալ-Աֆար քաղաքում Թուրքիան առանց երկմտելու կհարվածի PKK-ի դիրքերին:  Continue reading

ԱՄՆ պաշտպանության նախարարն Իրաքում և Իրաքյան Քրդստանում քննարկել է Մոսուլի գործողությունը

ԱՄՆ պաշտպանության նախարարը հանդիպել է Իրաքյան Քրդստանի ղեկավար Մասուդ Բարզանիին: Դեկտեմբեր 12, 2016 13:52 | RAZM.INFO - Դեկտեմբերի 11-ին ԱՄՆ պաշտպանության նախարար Էշթոն Քարտերը այցելել է Իրաք և հանդիպել է այդ երկրի վարչապետ Հայդար ալ-Աբադիին: Կողմերը քննարկել են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումից Իրաքի Մոսուլ քաղաքի ազատագրման գործողության ընթացքը:  Continue reading

ԱՄՆ գլխավորած կոալիցիան 50 հազար ԻՊ զինյալ է ոչնչացրել. Reuters

ԱՄՆ գլխավորած միջազգային կոալիցիայի ավիահարվածները ԻՄ դիրքերին Քոբանիում։ Նկարը՝ ASSOCIATED PRESS-ի Դեկտեմբեր 10, 2016 21:34 | RAZM.INFO - ԱՄՆ գլխավորած միջազգային կոալիցիան անցած երկու տարվա ընթացքում Մերձավոր Արևելքում ոչնչացրել է «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության շուրջ 50 հազար զինյալի: Continue reading

Ռազմաշաբաթ. Տարածաշրջան. 20 նոյեմբեր – 26 նոյեմբերի, 2016

Թուրքիայի ԶՈւ ուղաթիռներից մեկը և «TCG Gelibolu» ֆրեգատը Միջերկրական ծովում անցկացվող «Mavi Balina-2016» զորավարժության ժամանակ • Իրանական արտադրության «Աբաբիլ-2» անօդաչու թռչող սարքը • Բելառուսի ԶՈւ Յակ-130 ուսումնամարտական ինքնաթիռները • Թուրքիայի ԶՈւ տանկերը Սիրիայի հյուիսային Ջերաբլուս շրջանում Նոյեմբեր 27, 2016 21:37 | RAZM.INFO - Ռազմինֆոն ներկայացնում է Ադրբեջանի շիաների ավան Նարդարանի իրադարձությունների ամփոփ ակնարկ • Նոյեմբերի 21-ին և 22-ին մահացել է Ադրբեջանի բանակի զինծառայող • Ռուս-ադրբեջանական սահմանին մեկնարկել է «սահման-արգելապատնեշ» գործողությունը • «Անտոնովի» նախկին գլխավոր կոնստրուկտորը պատրաստվում է Ադրբեջանում «ավիաշինություն ստեղծել» • «Բանակային միջազգային խաղերի» մրցույթները կանցկացվեն նաև Ադրբեջանում Continue reading

Իրաքում ահաբեկչության 100 զոհերի մեծ մասը իրանցի շիաներ են

Ահաբեկչություն Իրաքի Հիլա քաղաքում, 100 զոհ Նոյեմբեր 25, 2016 12:21 | RAZM.INFO - Նոյեմբերի 24-ին Իրաքի Հիլա քաղաքում մահապարտ ահաբեկիչը ականապատ բեռնատար մեքենա է պայթեցրել, ինչի հետևանքով զոհվել է մոտ 100 մարդ, որոնց մեծ մասը իրանցի շիա ուխտագնացներ են։ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը իր վրա է վերցրել ահաբեկչության պատասխանատվությունը։ Continue reading

Թուրքիայի ԶՈւ հրամանատարությունն այցելել է սահմանային ստորաբաժանումներ

Թուրքիայի ԶՈւ ԳՇ պետ Հուլուսի Աքարը այցելել է Քիլիս նահանգի՝ Սիրիայի հետ սահմանին տեղակայված ստորաբաժանումներ: Նոյեմբեր 24, 2016 10:38 | RAZM.INFO - Նոյեմբերի 23-ին Թուրքիայի ԶՈւ հրամանատարությունը ԶՈւ գլխավոր շտաբի պետ, բանակի գեներալ Հուլուսի Աքարի գլխավորությամբ այցելել է երկրի հարավային Քիլիս նահանգ և ստուգայցեր իրականացրել Սիրիայի սահմանին տեղակայված ԶՈւ ստորաբաժանումներ: Continue reading

Իրաքի Մոսուլ քաղաքն ընդգրկող նահանգի 1/3-ը ազատագրված է ԻՊ զինյալներից (քարտեզ)

Մոսուլ, 2016 նոյեմբեր, լուսանկարը՝ AP գործակալության Նոյեմբեր 23, 2016 19:39 | RAZM.INFO - Իրաքի կառավարական բանակի կողմից «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ կռվող Հաշդ ալ-շաաբի զորաջոկատները Մոսուլում տեղակայված իսլամիստներին ամբողջովին մեկուսացրել են Սիրիա տանող միակ խոշոր ճանապարհից։ Continue reading