Tag Archives: ինքնագնաց հրետանային համակարգեր

Թուրքիայի ԶՈւ-ին է փոխանցվել 3 միավոր նոր սերնդի Fırtına հաուբից

Հունվար 23, 2021 14:40 | RAZM.INFO -

Հունվարի 23-ին Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը և բարձրաստիճան այլ զինվորականներ ներկա են գտնվել BMC ընկերության արտադրած զրահամեքենաների ցուցահանդեսին, որի ավարտին Թուրքիայի զինված ուժերին է փոխանցվել տեղական արտադրության 3 միավոր արդիականացված T-155 Fırtına («Ֆըրթընա») ինքնագնաց հրետանային համակարգ։

Continue reading

«Լոտոս» ինքնագնաց հրետանին սերիական արտադրության կդրվի. «Ռոստեխ»

«Լոտոս» Ապրիլ 22, 2019 12:36 | RAZM.INFO -

«Դիպուկ մեքենաշինության կենտրոնական գիտահետազոտական կենտրոն» (ռուս.՝ ЦНИИТОЧМАШ) ընկերության արտադրած 120 մմ «Լոտոս» ինքնագնաց հրետանին (2C42) 2020-ին կդրվի սերիական արտադրության։ Այս մասին հայտնում է «Ռոստեխ» պետական կորպորացիան։ 

Continue reading

Իրաքի զինուժը կհամալրվի Դ-30 ինքնագնաց հաուբիցներով

Իրաքի ԶՈւ Դ-30 հաուբիցը՝ տեղադրված Scania բեռնատարի վրա Մայիս 9, 2018 10:02 | RAZM.INFO - Իրաքի զինուժը սպառազինություն է վերադարձնում խորհրդային 122 մմ տրամաչափի Դ-30 հաւոբիցները, սակայն արդեն ինքնագնաց ընթացամասի վրա տեղադրված: Հաուբիցները տեղադրվել են սովորական բեռնատար մեքենաների ընթացամասի վրա:  Continue reading

ԱՄՆ պետդեպը հաստատել է Սաուդյան Արաբիային 1.3 մլրդ դոլարի հրետանու վաճառքը

Ապրիլ 6, 2018 14:42 | RAZM.INFO - ԱՄՆ պետքարտուղարությունը հաստատել է Սաուդյան Արաբիային 1.31 միլիարդ ԱՄՆ դոլար արժողությամբ ինքնագնաց հրետանային համակարգերի և համապատասխան սարքավորումների վաճառքը: Սաուդյան Արաբիան կստանա 155 մմ տրամաչափի M109A5/A6 ինքնագնաց հրետանային համակարգեր: Continue reading

Չեխիան հրաժարվել է իր զինուժի համար «Դանա» ԻՀՀ-ների արդիականացման ծրագրից

Ադրբեջանի ԶՈւ չեխական արտադրության «Դանա» ԻՀՀ-ներ Փետրվար 8, 2018 11:49 | RAZM.INFO - Չեխիայի պաշտպանության նախարարության որոշմամբ այդ երկրում կհրաժարվեն 152 մմ տրամաչափի «Դանա» ինքնագնաց հրետանային համակարգերի (ԻՀՀ) արդիականացման ծրագրից: դրա փոխարեն ձեռք կբերեն ՆԱՏՕ-ի ստանդարտով արտադրված 155 մմ տրամաչափի ԻՀՀ-ներ:  Continue reading

Ադրբեջանում չեխական «Դանա» ԻՀՀ-ներով վարժանքներ են անցկացվել

Ադրբեջանում վարժանքներ են արել «Դանա» ԻՀՀ-ներով. 06.02.2018 Փետրվար 7, 2018 13:27 | RAZM.INFO - Ադրբեջանում անցկացվել են ԶՈւ հրիթռահրետանային ստորաբաժանումների վարժանքներ: Ներգրավվել են չեխակական արտադրության «Դանա» ինքնագնաց հրետանային համակարգեր: Continue reading

Թուրքիայի ՊՆ-ն հաստատել է, որ «Ֆըրթընա» հաուբիցների արտահանումն արգելափակել է Գերմանիան

Թուրքիայի ԶՈւ T-155 Fırtına հաուբիցներ Նոյեմբեր 24, 2017 9:57 | RAZM.INFO - Գերմանիան արգելել է, որ Թուրքիան գերմանական MTU ընկերության արտադրության շարժիչով աշխատող T-155 Fırtına («Ֆըրթընա») ինքնագնաց հրետանային համակարգեր վաճառի 3-րդ պետությունների:  Continue reading

Թուրքիան արդիականացնում է T-155 ինքնագնաց հաուբիցները

T-155 Fırtına ինքնագնաց հրետանային համակարգ Նոյեմբեր 21, 2017 18:36 | RAZM.INFO - Թուրքիայի զինված ուժերը սպառազինվելու են այդ երկրում հավաքվող T-155 Fırtına («Ֆըրթընա») ինքնագնաց հրետանային համակարգերի նոր՝ արդիականացված տարբերակով:  Continue reading

Կատարում տեղակայվել է Թուրքիայի ԶՈւ հերթական ստորաբաժանումը

Թուրքիան 2 միավոր «Ֆըրթընա» ինքնագնաց հրետանային համակարգ է ուղարկել Կատար Հուլիս 19, 2017 15:12 | RAZM.INFO - Հուլիսի 18-ին Կատարում թուրքական զորախումբ տեղակայելու վերաբերյալ Թուրքիայի և Կատարի պայմանագրի համաձայն՝ Թուրքիայի զինված ուժերի 171 զինծառայողներից կազմված հերթական խումբը հասել է Կատարի մայրաքաղաք Դոհա:  Continue reading

Չեխական ընկերությունը արդիականացնելու է Չեխիայի ԶՈւ Dana հրետանային համակարգերը

Վրաստանի ԶՈւ Dana ինքնագնաց հրետանային կայան Ապրիլ 20, 2017 10:29 | RAZM.INFO - Չեխիայի կառավարությունը հավանություն է տվել երկրի զինված ուժերի համար 33 միավոր Dana տեսակի ինքնագնաց հրետանային համակարգ արդիականացնելու վերաբերյալ պաշտպանության նախարարության պայմանագիրը չեխական Tatra ընկերության հետ:  Continue reading